ՀՀ ղեկավարի՝ գահակալ փոխելու հավակնումը մանդատի չարաշահում է. Տեր Ռուբեն

20 Նոյեմբերի, 2025

«Մեր երկրում արդարադատության ընդհանուր վիճակով պայմանավորված խնդիրներ ենք տեսնում՝ կապված ազատ տեղաշարժի, վանքերի սեփականության, մարդու անձնական կյանքի մեջ ներխուժման, ազատությունների և հատկապես աշխարհիկ-հոգևոր իշխանություն հարաբերությունների հետ»,-  «Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Ըստ նրա՝ եկեղեցու հանդեպ բացասական վերաբերմունքը 2018 թվականից չէ, որ սկսվել է, դրա նախապատրաստական հիմքերը դրվել են դրանից առաջ՝ փոխելով մարդկանց մտածելակերպը:

«Մենք այդ գործընթացը միշտ նկատել ենք, փորձել ենք հանրային ելույթների միջոցով զգուշացնել, որ հասարակությունն ամեն դեպքում չմոլորվի։ 2018 թվականից այս կողմ արդեն աստիճանաբար դրանք մտան ինստիտուցիոնալ փուլ՝ որոշակի օրենքների փոփոխություն, սահմանափակումներ։ Վերջին տարիներին, հատկապես Արցախյան պատերազմի պարտությունից հետո, երբ հստակ հնչեց եկեղեցու կողմից վերաբերմունք, առճակատում սկսվեց»,- մատնանշեց հոգևորականը:

Նրա գնահատմամբ՝ եթե ՀՀ-ի ղեկավարը հավակնում է գահակալ փոխել, նշանակում է՝ մանդատի չարաշահում, քանի որ Էջմիածնում նստած գահակալը միայն թեմերի առաջնորդների և հայաստանցիների կողմից չէ ընտրված:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...