ՀՀ անշարժ գույքի շուկայում 2025թ.-ին նախորդ տարվա համեմատ իրականացվել 4.9%-ով պակաս գործարք. Սուրեն Պարսյան

12 Օգոստոսի, 2025

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.

«Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ անշարժ գույքի շուկայում իրականացվել է 114 հազ․ 516 գործարք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.9%-ով, իսկ 2024թ. երկրորդ կիսամյակի համեմատ՝ 10.2%-ով: Գործարքների առավել բարձր տոկոսաչափը գրանցվել է Երևանում՝ 29.8%:

-Առաջին կիսամյակում անշարժ գույքի շուկայում գրանցվել է առքուվաճառքի 26 հազ․ 830 գործարք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 0.5%-ով: Առքուվաճառքի գործարքների առավել բարձր տոկոսաչափ՝ 40.5%, գրանցվել է հողերի, այնուհետև բնակարանների (33.1%) նկատմամբ:

2025թ. առաջին կիսամյակում, Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գները, 2024թ. երկրորդ կիսամյակի համեմատ նվազել են 1.1%-ով, իսկ 2024թ. առաջին կիսամյակի համեմատ՝ աճել 0.9%-ով։ Ամենաբարձր գները, ըստ վարչական շրջանների, գրանցվել են Կենտրոնում, Արաբկիրում և Դավթաշենում:

Դիտարկվող ժամանակահատվածում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ 5 հազ. 913 վարձակալության գործարք, որը տարեկան կտրվածքով նվազել է 13.8%-ով։

 

Նմանատիպ նյութեր

Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում. «Հետք»

Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում. «Հետք»

«Ադրբեջանի դրամի եւ անձնագրի քարտեզների մեջ Արծվաշենը՝ որպես անկլավ, արձանագրված է: Իսկ դա շատ կարեւոր նրբություն է: Սա շատ կարեւոր նրբություն է, եւ կարծում եմ՝ մենք էլ պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերենք, որպեսզի Ալմա-Աթայի հռչակագրով համապատասխան քարտեզների...

Ադրբեջանն ու Թուրքիան պարզապես եղբայրական ու բարեկամ երկրներ չեն, այլ դաշնակիցներ. Ալիև

Ադրբեջանն ու Թուրքիան պարզապես եղբայրական ու բարեկամ երկրներ չեն, այլ դաշնակիցներ. Ալիև

Ադրբեջանն ու Թուրքիան պարզապես եղբայրական ու բարեկամ երկրներ չեն, այլ դաշնակիցներ։ Եթե մեր երկրներից մեկի համար սպառնալիք առաջանա, մյուսը կմոբիլիզացնի իր ողջ ներուժը, այդ թվում՝ ռազմական, իր դաշնակցին պաշտպանելու համար: Այս մասին օկուպացված Շուշիում հայտարարել է...

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS հրթիռային կայանների ոչնչացման մասին

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS հրթիռային կայանների ոչնչացման մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր ուժերը հարված են հասցրել Քուվեյթի տարածքում տեղակայված, արձակման համար նախապատրաստված ամերիկյան HIMARS հրթիռային կայաններին, հաղորդում է IRIB-ը։ Իրանական աղբյուրների հաղորդմամբ, անօդաչու...

ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում

ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում

Ամերիկյան զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական հրթիռային համակարգերին և ՀՕՊ համալիրներին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մոտորանավակներին Հորմուզի նեղուցի շրջանում։ Այս մասին հայտնել է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով...

Վիճաբանություն՝ Արաբկիրում․ հնչել են կրակոցներ․ վիրավորներ և վնասված մեքենաներ կան

Վիճաբանություն՝ Արաբկիրում․ հնչել են կրակոցներ․ վիրավորներ և վնասված մեքենաներ կան

Այսօր՝ հուլիսի 12-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի...