Անշարժ գույքը 50 տոկոսով թանկացել է. ի՞նչ սպասելիքներ ունենանք․ «Հրապարակ»

11 Ապրիլի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդյո՞ք ներկայիս աշխարհաքաղաքական լարված իրավիճակը կանդրադառնա անշարժ գույքի շուկայի վրա: Իրանական պատերազմի առաջին օրվանից խոսակցություններ են տարածվում, թե տների գները Հայաստանում բարձրանում են, որ 80 մլն բնակչություն ունեցող Իրանից, նաեւ՝ Լիբանանից, փախստականների հոսք է սպասվում, ինչի հետեւանքով կավելանա անշարժ գույքի պահանջարկը: Վիճակագրությունը եւս հաստատում է այդ միտումը: Ըստ այդմ, դեռ պատերազմից առաջ, տարեսկզբից անշարժ գույքի հայաստանյան շուկայում օտարերկրացիների ակտիվություն էր նկատվում: Հունվարին օտարերկրացիների իրականացրած գործարքները կազմել են 126 միավոր, ինչը նախորդ տարվա համեմատ 9 տոկոսով ավելի է: Մեր անշարժ գույքի հիմնական գնորդները ռուսներն են, որոնք 126-ից 109 գործարք են իրականացրել, երկրորդ տեղում ԱՄՆ քաղաքացիներն են՝ 9 գործարք:

Իրանցիների ակտիվություն առայժմ չի նկատվել: Ըստ անշարժ գույքի «Կալիբրի» գործակալության տնօրեն Ռուստամ Գրիգորյանի, գների բարձրացում շուկայում նկատվում է, սակայն չի կարելի միանշանակ ասել, որ դա պայմանավորված է Իրանի շուրջ պատերազմի հետեւանքներով: «Այլ գործոններ էլ կան, օրինակ, բնականոն պահանջարկը: Օտարերկրացիների գնումներն ընդհանուր գործարքներում այնքան էլ մեծ չեն, 3-4 տոկոս են կազմում»,- ասում է նա:

Շինարարության տեմպերն ավելացել են, ըստ փետրվարի պաշտոնական վիճակագրության, 20,5 տոկոսով շինարարության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է, բայց պահանջարկի այս ավելացումն ինչո՞ւ չի անդրադառնում գների վրա:

Ըստ «Կալիբրիի» տնօրենի, շինարարության ծավալների աճը չի անդրադարձել երեւանյան գների վրա: «Եկամտային հարկը Երեւանից դուրս եկավ, այդ աճը, հավանաբար, մարզերի հաշվին է: Կենտրոնական բանկը եւ Կադաստրի կոմիտեն հրապարակել են իրենց եռամսյա վերլուծությունները, եւ, ըստ դրանց, մոտավորապես 5 տոկոսի աճ կա անշարժ գույքի շուկայում: Գների այս աճն արդեն զգացվում է»։

Անշարժ գույքի գծով փորձագետ Կարապետ Հովհաննիսյանը հակառակն է պնդում: Ըստ նրա, անշարժ գույքի շուկայում թանկացումներն արհեստական են, բազմաթիվ նորակառույց գույքեր չեն վաճառվում: «Շատ վաճառողներ այս պահին գներն իջեցնում են ու, միեւնույն է, գնորդ չեն էլ գտնում։ Իսկ խաղացող վերավաճառողներն իշխանությունների ասեղն են թելում։ Իշխանությունները շահագրգիռ են, որ գույքի գները թանկանան, ու ամեն բան անում են դրա համար, ինչ ծրագիր ասես, որ չեն հորինում։ Իրականում, բանկերում վարկ վերցնող չկա, եւ շատ-շատ տխուր վիճակ է»,- ասում է նա։ Հիմնական խաղացողների թվում նա նաեւ իշխանությանն է հաշվում: «Շուկայի հիմնական մասնակիցները` իշխանություններ, կառուցապատողներ, բանկեր, վերավաճառողներ, շահագրգռված են, որ անշարժ գույքը թանկանա, որպեսզի նորակառույց անշարժ գույքը չլճանա, պետությունն ընտրություններից առաջ տնտեսական ցնցումներ չունենա, սրան գումարած՝ ՀՆԱ-ի աճի հաշվին անընդհատ պարտք է բերում, որպեսզի բանկերը չգնան սնանկության»: Գործոններից մեկն էլ ագահությունն է: «Դա մարդկային բնույթն է»:

ՌԴ հնարավոր տնտեսական սահմանափակումներն ինչպե՞ս կանդրադառնան անշարժ գույքի գների վրա, հնարավո՞ր է, որ կտրուկ փոփոխություններ լինեն, մարդիկ բռնեն արտագաղթի ճամփան, ու գույքն էժանանա:

«Դրա տնտեսական հետեւանքների պատճառով էլ ավելի վատ կլինի, քան եթե հանգիստ ու բնականոն թողնեն շուկան։ Անընդհատ մարդկանց մի հույս տալիս են: Թրիփփի մասին են խոսում, թե Հայաստանն ավելի գրավիչ երկիր է դառնալու, Իրանից 2 մլն փախստականների մասին են պատմում: Հիմա էլ, թե՝ ՌԴ-ից հայերին կքշեն»:

Սրանք, ըստ փորձագետի, հեքիաթներ են: «Շատ կասկածում եմ, որ Թրիփփը կլինի, Իրանից փախստականը չեղավ, ՌԴ-ից էլ հայերին չեն արտաքսի, բայց եթե հայերին արտաքսեն, այդ հայերը՝ ամեն մեկը 4-5 բնակարան ունի գնած նորակառույցներում, մի մասն էլ տարաժամկետ վճարում են: Իսկ եթե Ռուսաստանից գումար այլեւս չուղարկվի վճարումները կդառնան հարցական, թե՛ այդ գույքերի մի մասը կմտնի վաճառքի շուկա, թե՛ իրենց պահած ընտանիքների գումարը կկտրվի»,- նկատեց փորձագետը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Թաթարստանը սգո օր է հայտարարել

Թաթարստանը սգո օր է հայտարարել

Ուկրաինական դրոնները Նիժնեկամսկում հարձակվել են արտադրական և քաղաքացիական օբյեկտների վրա, կան զոհեր, հաղորդում է Ռիա Նովոստին։ Թաթարստանը սգո օր է հայտարարել Նիժնեկամսկում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվածների համար, հայտնում է հանրապետության ղեկավարի...

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի հուլիս-օգոստոսի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ Սերգեյ Առաքելյանը նշանակվել է Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով...

Անվճար տրանսպորտ թոշակառուներին․ ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ․ տնտեսագետ

Անվճար տրանսպորտ թոշակառուներին․ ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ․ տնտեսագետ

նտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անվճար տրանսպորտ թոշակառուներին։ Հարգարժա՛ն երևանցիներ, այսօր մենք ականատես ենք լինում մի իրավիճակի, որը ոչ միայն տնտեսական անհեթեթություն է, այլև բացահայտ սոցիալական անարդարություն։ Երևանում բնակվում է շուրջ 150 000...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում

    Երկրորդ շաբաթն է՝ տեղի է ունենում 9-րդ գումարման ԱԺ ղեկավար մարմինների ընտրությունը։ Այս նիստում ընտրելու են խորհրդարանի փոխնախագահների և մշտական հանձնաժողովների ղեկավարությանը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Ալիևի հայտարարությունը․ Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Ալիևի հայտարարությունը․ Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել

Ռուսական կողմը Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ ուկրաինական կարգավորման հարցերի շուրջ որևէ պաշտոնական բանակցություն չի վարել։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ուկրաինական կարգավորման հարցերով ԳԴՀ-ի հետ որևէ...