Հերթական զիջումների նախապատրաստական փուլն է․ Գառնիկ Դանիելյան

11 Նոյեմբերի, 2025

 

«Նախ պետք է դա փորձաքննության ենթարկվի»,- լրագորղն երի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածքով, Հայաստան բերված՝ 4-րդ կարգի ցորենին։ «Երկրորդը՝ պետք է հասկանանք՝ էդ ցորենը ինչ նպատակով է գալիս։ Ուռճացրել են։ Կարող  է ընդհանրապես պիտանի չլինի կամ կերի ու այլ նպատակով լինի»,- ասաց պատգամավորը։

Ըստ Գառնիկ Դանիելյանի, պետք է հասկանալ, թե ինչ նպատակով է թույլ տրվել ցորենի բերումը․ «Ես ենթադրություն ունեմ, որ Ադրբեջանը հերթական պահանջներն է ներկայացրել հայկական կողմին։ Դրա մասին Նիկոլ Փաշինյանն անոնսել է՝ տարածքների հետ կապված՝ ասելով, որ ՀՀ տարածքում կան ադրբեջանական տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Այսինքն, հերթական զիջումների նախապատարաստական փուլն է կազմակերպվում»։

Գառնիկ Դանիելյանը խոսեց այսպես կոչված անկլավների մասին՝ ասելով․ «Սահմանազատման- սահմանագծան անվան տակ միակողմանի զիջում է արվել։ Այդ օրինակը բազմիցս բերել եմ և մեկ անգամ ևս ուզում եմ ասել․ ինչ վերաբերում էր Կիրանց-Ոսկեպար հատվածին, էն ժամանակ ասում էին՝ էս հատվածներց մենք զիջում ենք անում, Բերքաբերից 900 հեկտար ստանալու ենք։ Անցել է բավականին երկար ժամանակ, որևէ մի սանտիմետր, որևէ միլիմետր հող Բերքաբերի լճից այն կողմ ՀՀ-ն չի ստացել։

Ադրբեջանը պատըաստ չէ ՀՀ հետ իրական սահմանազման-սահմանազատման գործընթաց անել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, գրում է shamshyan.com–ը։ Ոստիկանները պարզել են, որ Էջմիածին քաղաքի բնակիչներ 15-ամյա 2 աղջկա միջև վիճաբանություն է տեղի ունեցել Էջմիածնի Մաշտոցի փողոցում, որի ժամանակ նրանցից մեկը դանակահարել է...

86 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Բուլղարիայում․ կան զոհեր և վիրավորներ

86 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Բուլղարիայում․ կան զոհեր և վիրավորներ

Բուլղարիայի «Թրակիա» ավտոմայրուղում 86 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ։ Բուլղարիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 46-ը՝ վիրավորվել։ Հայտնում է ՏԱՍՍ-ը: Նախ բախվել են բեռնատարն ու մարդատար ավտոբուսը,...

Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն

Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն

Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունը․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանի մահը կալանավայրում ոչ միայն ցնցող ողբերգություն է, այլև հերթական...

«Ի դեպ»․  Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

«Ի դեպ»․ Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

Հերթական մահը՝ գործող իշխանությունների պատասխանատվության գոտում։ Այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սրտի կաթվածից մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Գևորգյանը ձերբակալվել և...

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, բայց ոչ Մոսկվայում. Անդրեյ Մելնիկ

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, բայց ոչ Մոսկվայում. Անդրեյ Մելնիկ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, նույնիսկ՝ Անտարկտիդայում։ Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը՝ ելույթ...