Հերթական կոռուպցիայի դեպքը

16 Սեպտեմբերի, 2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձը 2024 թվականի հունիսին գազամատակարարման աշխատանքներ իրականացնող ընկերության կողմից Երևան քաղաքում տարբեր անձանց համար կատարված մի շարք թերի աշխատանքների կամ ժամկետանց տեխպայմանների հետ կապված խնդիրներն անտեսելու և շահագործման վերաբերյալ համապատասխան թույլտվություններ տրամադրելու համար 245.000 ՀՀ դրամ կաշառք է ստացել ընկերության տնօրենից: Մեկ այլ դեպքում՝ հիշյալ գործընթացները կազմակերպելու դիմաց տեսչական մարմնի ևս մեկ պաշտոնյայի հետ համաձայնություն է ձեռք բերվել 200.000 ՀՀ դրամ կաշառք տալու շուրջ։ Այս մասին հայտնում են ՔԿ–ից։

Քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են նաև գազամատակարարման աշխատանքներ իրականացնող ընկերության տնօրենից առևտրային կազմակերպությունների աշխատակիցների կողմից մասնավոր ոլորտում կաշառք ստանալու դեպքեր: Մասնավորապես՝ վերջիններս2024 թվականի հոկտեմբերին ստացել են ընդհանուր 300.000 ՀՀ դրամ կաշառք՝ պետության կարիքների համար գազաբաշխիչ կայանի կառուցմանը վերաբերող համապատասխան փաստաթղթերը կեղծելու և դրանցում աշխատանքներն ավարտված լինելու մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներառելու համար:

Կաշառք ստանալու համար ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ մասնավոր ոլորտում կաշառք ստանալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանքներ են ներկայացվել առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին։ Երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, վարչական հսկողությունը, գրավը և պաշտոնավարման կասեցումը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

 

Նմանատիպ նյութեր

Արարատի մարզում 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա

Արարատի մարզում 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա

Հոկտեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին է զանգահարել Արարատի մարզի բնակիչ 46-ամյա տղամարդ և հայտնել, որ անհայտ...

Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամի 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել է կալանք և տնային կալանք

Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամի 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել է կալանք և տնային կալանք

Խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով նախօրեին ձերբակալված 14 անձանցից 10-ի, այդ թվում՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամների 5 թեկնածուների նկատմամբ, որպես խափանման միջոցներ են կիրառվել...

Արման Սարոյանի հայցով դատական վարույթը կարճվել է. փաստաբան

Արման Սարոյանի հայցով դատական վարույթը կարճվել է. փաստաբան

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Էդգար Հովհաննիսյան) կարճել է Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Արման Սարոյանը պահանջել էր...

ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել․ մոլովել է

ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել․ մոլովել է

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է, որ հոկտեմբերի 19-ին ՀՀ սահմանը հատել է ադրբեջանցի։ «2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված...

Եվրոպայում Ռուսաստանի հետ երկխոսության բանակցողի են փնտրում․ Politico

Եվրոպայում Ռուսաստանի հետ երկխոսության բանակցողի են փնտրում․ Politico

Եվրոպական երկրների հնարավոր թեկնածուների թվում նշվում են Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ «Եվրոպական երկրների կառավարությունները սկսել են գիտակցել, որ մոտ ապագայում ստիպված են լինելու որևէ մեկին նշանակել, որը...