Հերթական անարդյունավետ հանդիպումն է լինելու․ Գեղամ Ստեփանյան 

14 Հուլիսի, 2025

 

Այս պահին արցախցիները բողոքի ակցիա և նստացույց են իրականացնում կառավարության մոտ: Հունիսից դադարեցված է բնակության վարձի աջակցության ծրագիրը: Ակցիա իրականացնող արցախցիներին կառավարության ներկայացուցիչն առաջարկեց կառավարությունում հանդիպեն փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ:

Լրագրողների հետ զրույցում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հանդիպման առաջարկի մասին ասաց, որ այդ հանդիպումներն անարդյունավետ են, միևնույն է, չեն լուծվում մարդկանց, ընտանիքների վարձի հարցը: «Այդ հարցը միևնույնն է, չի լուծվում, իրենք մնում են իրենց կարծիքին, հիմա լավ, եթե նորից բարձրացանք նույն բանը ասեն, ի՞նչ օգուտ կլինի»,- ասաց նա:

«Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհրդի անդամ Ապրես Մարգարյանն էլ նշեց, որ իրենք հանդիպմանը դեմ չեն, բայց ցանկալի է՝ համապատասխան անձն իջնի այնտեղ, ժողովրդի մոտ:

Գեղամ Ստեփանյանը հավելեց. «Մեր դիրքորոշումը հետևյալն է եղել՝ մինչև տվյալ անձի, ընտանիքի, մշտական բնակության հարցը չի կարգավորվել, պետք է ստանա սոցիալական այդ աջակցությունը։ Լավ, երկու ամսով ավելացրեցին, հիմա երկու ամսից նորից պետք է գանք այստեղ կանգնե՞նք, սա խեղկատակություն չէ՞: Մինչև վերջ ասվածն այն է՝ մինչև որ այդ անձը բավարար կենսապայմաններով ապահովված լինի, դրսում չմնա»։

Ստեփանյանը նշեց, որ իրենք  երբևէ որևէ քննարկումից, հանդիպումից չեն խուսափել, հակառակը՝ միշտ պատրաստակամ գնացել են. «Բայց ժողովուրդ, եթե խոսում ես ու խոսակիցդ քո ասածը չի հասկանում, էլ ի՞նչ խոսես։ Հերթական անարդյունավետ հանդիպումն է լինելու, չգիտեմ, եթե այլ կարծիքներ կլինեն, քննարկենք, կհասկանանք: Հիմա իջել են այս առաջարկն արել, պետք է հասկանանք՝ ինչ ենք անում»,- ասաց Ստեփանյանը:

Ապրես Մարգարյանն էլ առաջարկեց ակցիան ինչպես պլանավորել են, սկսեն, այդ ընթացքում արդեն իրենց դիրքորոշումն էլ կհստակեցվի:

Նմանատիպ նյութեր

Ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը որպես ճնշման միջոց կիրառելը դարձել է հաշվեհարդարի գործիք. հայտարարություն

Ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը որպես ճնշման միջոց կիրառելը դարձել է հաշվեհարդարի գործիք. հայտարարություն

Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուսակցությունների միասնական հայտարարությունը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի բացահայտման, արդարադատության ապահովման և արդարության վերականգնման պահանջով։ «Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում...

Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը. փաստաբան

Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը. փաստաբան

Փաստաբան, ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Սա ողբերգություն է, որը չի կարող մնալ առանց իրավական գնահատականի և պատասխանատվության հարցի բարձրացման։ Հայաստանում կալանքը չպետք է վերածվի պատժի՝ մինչև դատարանի մեղադրական դատավճիռը։...

Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով

Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով

Հայաստանը չի կատարում ՀԱՊԿ կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները․ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին կներկայացվի որոշման նախագիծ՝ կազմակերպության մարմիններում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ՝ անդամավճարների պարտքի պատճառով։  Այս մասին հայտարարել է...

Արտակարգ դեպք Փարաքարում. պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. տուժածների մասին տեղեկություններ չկան

Արտակարգ դեպք Փարաքարում. պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. տուժածների մասին տեղեկություններ չկան

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Փարաքար բնակավայրում։ Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ Փարաքար բնակավայրի Երևանյան 1-ին փողոցում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի...

Ո՞վ է պատասխանատվություն կրելու Արսեն Գևորգյանի մահվան համար․ հարց՝ Սրբուհի Գալյանին 

«Կոնկրետ այս մահվան դեպքի հետ կապված միայն կասեմ, որ արձանագրվել է հետևյալը․ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական խնդրի մասին ընդհանրապես չի բարձրաձայնվել, այսինքն՝ անձը չի հայտնել ինքնազգացողության վատացման մասին։...