Հենց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական թիմի կողքին պետք է լինել․ մենք պարտավոր ենք դա գիտակցել և միավորվել․ Հոխիկյան

4 Հունիսի, 2026

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է․ «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ իմ հանդիպումները մշտապես եղել են ազգային ու պետական հարցերի համատեքստում։ Միշտ չէ, որ Քոչարյանի հետ համաձայն եմ եղել, բայց մի հարցում մեր հայացքները մշտապես համընկնում են’ դա ազգային պետության ու անվտանգության առաջնահերթությունն է։
Մեր երկիրը հիմա գոյության խնդրի առաջ է, ու մենք պարտավոր ենք դա գիտակցել և միավորվել։ Վերջին 20 տարիներին ես խորությամբ տիրապետում եմ Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերը։ Ով-ով, բայց գոնե ես շատ լավ գիտեմ, թե ինչպես են թուրքերն ուզում ոչնչացնել Հայաստանը։ Գոնե ես լավ եմ ճանաչում թուրքերին ու լավ գիտեմ, թե ինչպես են նրանք մշտապես կեղծ խոստումներով թակարդը գցում ուրիշներին։
Աստված չանի, եթե Նիկոլի իշխանությունը մնա և մեր երկիրը լրիվ հասանելի դարձնի Թուրքիայի ու Ադրբեջանի համար, ապա մի քանի տարի անց հայերը լացելու են իրենց զավակների դիակների վրա։ Այդպես թուրքերը խաբելով արեցին Սիրիայում, այդպես արեցին Լիբիայում, այդպես հիմա անում են Պաղեստինում, որտեղ Իսրայելի հետ իբր թե խնդիրներ ունեն, բայց իրականում միասին իրականացնում են ժողովրդի ցեղասպանություն։
Թուրքերը նույնկերպ կեղծ խաղաղության ու բարեկամության անվան տակ տնտեսական բռնազավթման են ենթարկում Վրաստանը, թուրքերը լցվել են Վրաստանի տարբեր շրջաններում` գրավելով Բաթումը և Վրաստանի մյուս տարածքները։
Ի վերջո, հիշենք հայտնի խոսքը` որտեղ թուրք և ադրբեջանցի, այնտեղ Թուրքիա և Ադրբեջան։
Հայաստանում թուրքերին զսպելու ամենամեծ հնարավորությունը, ուժն ու կամքը հենց Քոչարյանն ունի իր փորձով ու արտաքին կապերով’ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ -ի, Եվրոպայի ու Չինաստանի հետ։
Հարգում եմ Քոչարյանի քաղաքական թիմի հավասարակշռությունը, հավատարմությունը և հոգատարությունն ազգային գործիչների նկատմամբ։ «Հայաստան» դաշինքը, հատկապես ՀՅԴ-ն, միակ ուժն է, որը այսքան տարի իմ կողքին է ՔՊ-ի ահաբեկչական հարձակումներին դիմակայելիս, ինչպես նաև բազմաթիվ անգամներ օգնել են մեր բանակի առաջնագիծը ուժեղացնելու, կահավորելու և մեր զինվորների ծառայությունն ավելի անվտանգ դարձնելու իմ աշխատանքներում։
Սկզբունքայնությունը, ազգային արժեքները և հավատարմությունը ինձ համար կարևոր են, ուստի ես կարծում եմ, որ հենց Քոչարյանի գլխավորած քաղաքական թիմի կողքին պետք է լինեմ»։

Նմանատիպ նյութեր

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զnհերի թիվը հասել է 920-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զnհերի թիվը հասել է 920-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 920-ի, ավելի քան 3,300 մարդ վիրավորվել է, հայտնել է Խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը: Հիշեցնենք, որ երեկ Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր էին տեղի ունեցել, մասնագետները մեծ թվով...

Թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք է արձանագրվել 5 ամիսների ընթացքում

Թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք է արձանագրվել 5 ամիսների ընթացքում

Հանրային անվտանգության ապահովման գործում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ իրավապահ համակարգի առաջնահերթությունը։ Կյանքեր կործանող այս չարիքի դեմ պայքարն անզիջում է, իսկ կանխարգելման միջոցառումները՝ շարունակական։ Ու նաև այս խնդրի շուրջ...

Պայմանագրային զինծառայող է մահացել

Պայմանագրային զինծառայող է մահացել

  Հունիսի 26-ին արձանագրված պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ...

ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության

ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն։ Իսրայելը և Լիբանանը կսկսեն պաշտոնական բանակցություններ պետական մակարդակով։...

Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա արձակել է առնվազն 4 ԱԹՍ․ Թրամփ

Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա արձակել է առնվազն 4 ԱԹՍ․ Թրամփ

Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա արձակել է առնվազն 4 ԱԹՍ, որոնցից մեկը հարվածել է մեծ և շատ թանկարժեք բեռնատար նավի։ 3 ԱԹՍ խոցել ենք։ Սա համաձայնագրի ակնհայտ խախտում է, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հիշեցնենք, որ ըստ ԱՄՆ-Իրան համաձայնագրի՝ Հորմուզի...