ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ»

20 Հունիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) շուրջ ընթացող գործընթացը փետրվարի 25-ից փաստացի կասեցված է եղել՝ մայիսի 25-ից մինչև համապատասխան դատական որոշման կայացումը։

Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ առաջիկա շաբաթներին՝ կառավարական նիստերից մեկի ընթացքում, նախատեսվում է ընդունել որոշում, որով ՀԷՑ-ը, որպես մասնավոր ընկերություն, գործադիրի որոշմամբ կճանաչվի հանրային գերակա շահ։ Դրանից հետո արդեն գործադիր իշխանությունը կանցնի հաջորդ փուլին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանրային գերակա շահ ճանաչելուց հետո վարչապետի աշխատակազմը կմշակի գնահատման հատուկ մեխանիզմ, որի իրականացումը, ըստ մեր զրուցակիցների, կարող է տևել շուրջ 3-4 ամիս։ Գործընթացում ներգրավվելու է Հայաստանի ռեզիդենտ, լիցենզավորված գնահատող, բայց իմիջով անկախ ընկերություն, որը պետք է իրականացնի ՀԷՑ-ի շուկայական արժեքի գնահատումը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գնահատման արդյունքում ձևավորված շուկայական արժեքին կավելացվի ևս 15 տոկոս, և այդ վերջնական առաջարկը կներկայացվի ՀԷՑ-ի սեփականատիրոջը։ Ըստ գործող սցենարի՝ հենց սեփականատերն է վերջնական որոշում կայացնելու՝ վաճառե՞լ ընկերությունը կառավարությանը, թե՞ ոչ։ Բայց չվաճառելու դեպքում, միևնույն է, հանրային գերակա շահի հիմքով Սամվել Կարապետյանի ձեռքից Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կվերցնի ՀԷՑ-ը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների նախնական պատկերացմամբ, պետությունը պատրաստվում է գնել ՀԷՑ-ը, որից հետո այն փոխանցել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությանը։ Ապա ընկերության կառավարումը կշարունակվի պետական ձևաչափով, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) կտրամադրի նոր լիցենզիա, որի հիման վրա էլ ՀԷՑ-ը կշարունակի գործունեությունը։

Կառավարական շրջանակներում, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, չեն ակնկալում գործընթացի արագ ավարտ։ Ըստ նախնական հաշվարկների՝ միայն իրավական, գնահատման և կազմակերպչական փուլերը կարող են տևել առնվազն 6-8 ամիս, և նույնիսկ ամենաարագ սցենարի դեպքում հարցի ամբողջական հանգուցալուծումը դժվար թե հնարավոր լինի մինչև տարեվերջ։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների գնահատմամբ՝ ՀԷՑ-ի հնարավոր արժեքը կարող է կազմել մոտ կես միլիարդ դոլար, թեև վերջնական թիվը կախված կլինի մասնագիտական գնահատման արդյունքներից։ Կառավարությանը մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների տեղեկություններով՝ կառավարությունում քննարկվում են ֆինանսավորման տարբեր տարբերակներ. չի բացառվում, որ գործարքի համար ներգրավվի վարկային միջոց, սակայն դիտարկվում է նաև պահուստային ֆոնդի հնարավոր օգտագործումը։

Միաժամանակ իշխանական շրջանակներում համոզված են, որ ՀԷՑ-ի ձեռքբերման համար կատարված ծախսերը հետագայում կարող են վերադարձվել հենց ընկերության գործունեության արդյունքում ստացվող եկամուտների հաշվին»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 20․ 06․ 26

Նմանատիպ նյութեր

Ռազմավարական բնակեցումը պետության ազգային անվտանգության ապահովման գործիքներից է․ Հրայր Կամենդատյան

Ռազմավարական բնակեցումը պետության ազգային անվտանգության ապահովման գործիքներից է․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան էջում գրել է․  «Ռազմավարական բնակեցումը պետության ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման առանցքային գործիքներից է։ Դրա հիմնական նպատակն է ժողովրդագրական, տնտեսական...

Հայոց ցեղասպանության հարցի հետագա առաջմղումը կանխվել է․ Հաջիև

Հայոց ցեղասպանության հարցի հետագա առաջմղումը կանխվել է․ Հաջիև

Իսրայելում 1915 թվականի իրադարձությունները «հայոց ցեղասպանություն» ճանաչելու հարցը լուրջ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում։ Քանի որ եղբայրական Թուրքիայի շահերը միշտ առաջնահերթ են եղել Ադրբեջանի համար, այդ հարցը մեզ համար մշտապես «կարմիր գիծ» է»։ Ինչպես հայտնում...

Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրել է․ «Սույն հաղորդումը կազմված է երկու առանցքային մեղադրանքների վրա, որոնք ունեն գիտական-ակադեմիական և քրեաիրավական հիմքեր։ Հիմնական պնդումը հետևյալն է. ՀՀ կառավարությունն ի դեմս վարչապետ Նիկոլ...

Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք գյուղերում դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք գյուղերում դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

«Էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում (ՀՀ ՏԿԵՆ ենթակայությամբ) առաջացած վթարային իրավիճակով պայմանավորված՝ համակարգի օպերատորի կողմից դիսպետչերական սահմանափակումներ են կիրառվել, ինչի հետևանքով Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք...

ՀԷՑ-ը և մյուս խոշոր ընկերությունները պարզապես ակտիվներ չեն․ դրանք երկրի տնտեսական ողնաշարն են. Ամստերդամ

ՀԷՑ-ը և մյուս խոշոր ընկերությունները պարզապես ակտիվներ չեն․ դրանք երկրի տնտեսական ողնաշարն են. Ամստերդամ

«Որպես միջազգային իրավաբան, որն ավելի քան 40 տարի պաշտպանում է նաև քաղաքական հետապնդումների և պետական ճնշումների ենթարկված մարդկանց, մասնավոր ընկերությունների սեփականատերերի, ես բազմիցս տեսել եմ, թե ինչպես է սկսվում տնտեսական աղետը»,- գրել է Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել...