Հայտնաբերվել է Հալաբյան փողոցում ավտոբուսի վարորդին դանակահարած անձը

22 Ապրիլի, 2026

Ապրիլի 20-ին, ժամը 22։23-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Հալաբյան փողոցում դանակահարել են ավտոբուսի վարորդին և փախել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Դեպքի վերաբերյալ ահազանգ էր ստացվել նաև հիվանդանոցից, երբ շտապօգնության խումբը ծակած-կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխել 8 համարի երթուղին սպասարկող 44-ամյա վարորդին։

Դեպքի վայր մեկնած համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին, որ անհայտ անձը վիճել է ավտոբուսի վարորդի հետ, ինչի ընթացքում սուր կտրող-ծակող առարկայով հարվածել վերջինիս։ Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը եղել էր ոչ սթափ վիճակում։

Ապրիլի 22-ին, ժամը 16։40-ին, համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և խուլիգանության ու մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է մշտական բնակության վայր չունեցող 55-ամյա տղամարդը։

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն։

Նմանատիպ նյութեր

Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը

Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը

Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։ Դեսպանատնից նշել են, որ հուլիսի 16–18-ը տեղի ունեցած ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ՝ Իրանից և աշխարհի տարբեր...

Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի

Լիլիթ Մակունցը մանդատը չի վերցնի

ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը խորհրդարան չի գնա, նա ինքնաբացարկի դիմում է գրել: Այս մասին «Ազատությանը» հայտնել են ԿԸՀ-ից: Ավելի վաղ ՔՊ-ից պատգամավորական մանդատը չվերցնելու մասին հայտնել էր Ալեն Սիմոնյանը։ ՔՊ-ական մի քանի մարզպետներ ևս հայտարարել էին, որ նախընտրում...

Երկիրը՝ կրակոցների մեջ․ «Կարճ ասած»

  Հայաստանի լրահոսում հանցավորության մասին լուրերը քանակով հավասար են մյուս բոլոր լուրերին։ Միայն վերջին շաբաթում՝ բազմաթիվ կրակոցներ, դանակահարություններ, սպանություններ, ծեծկռտուքներ։ Երեք լուր՝...

Միջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ

Միջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ

Միջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադար՝ նախորդ ամիս ձեռք բերված միջանկյալ համաձայնագիրը վերականգնելու ուղիներ գտնելու համար, գրում է Reuters-ը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Միացյալ...

Բյուրեղավանում ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ

Բյուրեղավանում ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացնում է, որ Բյուրեղավան համայնքում 2026 թվականի հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու...