Դանակահարություն՝ Երևանում. 3 տուժած կա. Շամշյան

8 Հուլիսի, 2026

Հունիսի 25-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Հաղթանակ թաղամասի 6-րդ փողոցից դանակահարության հետևանքով ստացած «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել 3 քաղաքացիների։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Արմեն Մ.-ն, 33-ամյա Տարոն Մ.-ն և 32-ամյա Էրիկ Ա.-ն։

Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր

Հնդկական ավիաընկերության ինքնաթիռն ահազանգել է առևանգման մասին

Հնդկական ավիաընկերության ինքնաթիռն ահազանգել է առևանգման մասին

Գերմանական Ֆրանկֆուրտից Դելի ուղևորվող «Air India» ավիաընկերության չվերթը վերահասցեագրվել է դեպի Ջայպուր այն բանից հետո, երբ օդաչուն ակտիվացրել է Squawk 7500 ազդանշանը, որն ինքնաթիռի առևանգման մասին ահազանգող միջազգայնորեն ընդունված կոդ է, հաղորդում է India Today-ը։...

Կարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ․ «Ազատություն»

Կարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ․ «Ազատություն»

Հայաստանում երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի հարցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ։ «Նրանց համաձայնությունը ստանալուց հետո մենք կկարողանանք տեսակցել նրան», – «Ազատությանը» հայտնել է Հայաստանում...

Լավ, որ գրել են, իրենց գրածին հավատում ե՞ն․ Արամ Օրբելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ «քրգործի» մասին

«Վերաքննիչ դատարանը մերժել է նախագահ Քոչարյանի կալանքի դեմ բերված բողոքը: Մերժել է նույն հիմնավորումներով, ինչով մերժում է հարյուրավոր բողոքներ։ Առանց մանրակրկիտ անդրադառնալու հիմքերին` ընդհանուր, ձևական...

ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի

ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կժամանի

Հոկտեմբերի 15-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ և արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը: ԱԳՄԱ նախարարությունում կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ,...

«Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ

«Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է». Մուրաթ Օնայ

Հոկտեմբերի 12-ից մեկնարկել է «Հայաստան-Թուրքիա մեդիա տուրը», որին մասնակցում են հայ և թուրք լրագրողներ։ Այն կազմակերպվել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը. անդրսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։ Հայկական կողմից այն...