Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման

23 Ապրիլի, 2026

Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման 111-րդ տարելիցն է։ Թվում է թե տարեթվերը մեզ հեռացնում են մարդկության դեմ իրագործված այդ զազրելի հանցագործության հետևանքներից, սակայն մեր պատմության վերջին զարգացումները՝ Արցախի բռնգրավումը և հայաթափումը, անգամ ևս փաստում են, որ Հայոց ցեղասպանությունը ոչ թե ժամանակի և տարածության մեջ իրականացված և ավարտված ոճիր էր, այլ շարունակական հանցագործություն, որ միտված է բնաջնջելու կամ տեղահանելու հայությանն իր հայրենիքից։

Ցեղասպանությունը շարունակում է լինել հանցագործություն և կենսական վտանգ այնքան ժամանակ քանի դեռ ցեղասպան կողմը չի ընդունել իր քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը, իսկ միջազգային հանրությունը՝ չի պարտադրել դա։ Ցեղասպանության ընդունումը հավասարապես անհրաժեշտ է ինչպես ցեղասպանին՝ մաքրվելու պատմական խարանից ու դադարելու հանդիսանալ քաղաքակրթական վտանգ, այնպես էլ ցեղասպանվածին՝ իբրև երաշխիք ցեղասպանական մտադրությունների դադարեցման։

Տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հատուցման պայքարը նախ և առաջ միտված է եղել Հայաստանի և հայության անվտանգ գոյության երաշխավորմանը։ Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ հայկական սփյուռքի և թե՛ միջազգային հանրության կողմից երբե՛ք ինքնանպատակ չի եղել և միտված է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության ու համակեցության ստեղծմանը՝ արդարության վերականգնման և սեփական պատմության հետ առերեսման միջոցով։

Հայ-թուրքական հարաբերություններում չկա՛ հակամարտություն դասական իմաստով։ Հետևաբար միջպետական հարաբերությունների կարգավորմանը սխա՛լ է մոտենալ հակամարտությունների լուծման միջազգայնորեն ընդունված մեխանիզմներով։ Այս հարաբերություններում կա ցեղասպան կողմ, ում ոչ միայն ժխտողական քաղաքականությունը, այլ նաև շարունակական գործողություններն են վկայում ցեղասպանական գործողությունների մտադրության պահպանման մասին, և կա ցեղասպանված կողմ, ով ցանկանում է բացառել ապագայում նման գործողությունների հավանականությունը։

Ասվածի լավագույն ապացույցը Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացն է։ Այն պայմաններում, երբ Հայաստանի իշխանությունները անմտորեն և անվերապահորեն բավարարել են Թուրքիայի բոլոր նախապայմանները, թուրքական կողմը ոչ միայն հրաժարվում է գործադրել համաձայնեցված նույնիսկ խորհրդանշական քայլերը, այլ նաև առաջադրում է նոր նախապայմաններ և շարունակում է Հայաստան-Թուրքիա հարաբե­րությունները պայմանավորել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով։ Թուրքական կողմը ըստ էության շարունակում է Հայաստանի Հանրապետությանը ենթարկել անօրի­նական շրջափակման, ինչն իր բնույթով թշնամական քաղաքականության դրսևորում է։

Արդյունքում, ստեղծվել է մի իրավիճակ, երբ պաշտոնական Երևանի գործիքակազմում չի մնացել Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա ազդելու որևէ  գործուն հնարավորություն։ Այս պայմաններում է, որ ակնհայտ է դառնում՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին պետք չէ մոտենալ, որպես հակամարտության։ Թուրքական պետության կողմից այնպիսի քաղաքական վարքի դրսևորումը, որը չի հետապնդում Հայաստանի անվտանգային համակարգի կազմաքանդում, և որը չի ենթադրում Հայոց ցեղասպանության ոճրագործության շարունակականություն, այն նախադրյալն է, որ կհանգեցնի Հայաստան-Թուրքիա միջպետական, իսկ ապագայում, գուցե նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առթիվ ոգեկոչում ենք մեր անմեղ զոհերի հիշատակը և վերահաստատում, որ Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ

Նմանատիպ նյութեր

Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս  վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 1 վիրավոր

Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 1 վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Նորատուս-Գավառ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և քարերին և հայտնվել դաշտում։ Ինչպես տեղից հայտնում...

Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են երկու երկրների համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են երկու երկրների համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ: Հայտնում են Կառավարությունից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մոլդովա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացումը, աճող պետական պարտքն ու տնտեսական դանդաղումը․ ինչ է թաքցնում 2027-ի բյուջեն

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացումը, աճող պետական պարտքն ու տնտեսական դանդաղումը․ ինչ է թաքցնում 2027-ի բյուջեն

Ներկայացնում ենք 2027 թվականի պետական բյուջեի նախագծի տնտեսական և ֆինանսական  վերլուծությունը: Արդյունաբերության աճը պայմանավորված է Ամուլսարով։ • Պետք է ենթադրել, որ արտահանման կանխատեսվող աճը պայմանավորված է պղնձի համաշխարհային գների աճով։ Արտաքին դրական գործոնի...

Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել

Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել

Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել։ Մասիս Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական...

Իրանում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 11 զnհ, 19 վիրավnր

Իրանում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 11 զnհ, 19 վիրավnր

Իրանի Իլամ նահանգում ուղևորատար ավտոբուսի շրջվելու հետևանքով 11 մարդ զոհվել է, ևս 19-ը՝ վիրավորվել, այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Իրանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հոսեյն Քերմանփուրը։ Ավելի վաղ Իլամ նահանգի Կարմիր մահիկի...