Հայաստանում տապալված է սահմանադրական կարգը. «Մայր Հայաստան»

18 Հունիսի, 2025

«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայտնի գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող իշխանական ապօրինությունների վերաբերյալ։
«Հայաստանի օրվա իշխանության պարագլխի կողմից շարունակվում են ապօրինի հարձակումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Նույն ապօրինությունը տեղի ունեցավ նաև միջազգային մասշտաբի հայտնի գործարար և բարեգործ Սամվել Կարապետյանի դեմ, երբ նա հանդես եկավ ի պաշտպանություն մեր Եկեղեցու:
«Մայր Հայաստանը» Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հոգևորականների դեմ արշավը գնահատում է որպես Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների կոպտագույն խախտում, Եկեղեցու ներքին գործերին միջամտելու փորձ, ժողովրդավարական սկզբունքների բռնաբարում և մեր պետականության դեմ ուղղված քայլ:
Կարապետյանի՝ ՀԱՍԵ-ին պաշտպանելու հայտարարությունից քիչ անց վարչապետի պաշտոնը զբաղեցնողից հնչեց հրապարակային հրահանգ՝ քայլեր ձեռնարկել նրա դեմ: Կարապետյանն ապօրինաբար զրկվեց ազատությունից: Նրա դեմ գործողությունների ձևն ու բովանդակությունն աննախադեպ են, անընդունելի, հակաիրավական և դատապարտելի:
Նշյալ հանգամանքները ևս մեկ անգամ հաստատում են, որ Հայաստանում տապալված է սահմանադրական կարգը: Բացի այդ՝ գործող վարչախմբի քայլերը համահունչ են հարևան, բայց ոչ բարեկամ երկրների հայտարարություններին ու ցանկություններին:
Եկեղեցու և հայտնի գործարարի դեմ ոտնձգություններով փորձ է արվում սիրաշահել այն երկրներին, որոնք բացասաբար են տրամադրված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և այն անձանց ու մասնավորապես Ս. Կարապետյանի դեմ, որոնք այս կամ այն չափով առնչվել են Արցախի հետ, և դեմ են արտահայտվում Հայաստանի Հանրապետության շահերին սպառնացող այլոց օրակարգերի սպասարկմանը:
Մենք խստորեն դատապարտում ենք օրվա իշխանությունների այս գործելաոճը և կոչ անում հանրությանը համախմբվել՝ մեր երկրին սպառնացող ներքին ու արտաքին մարտահրավերները հաղթահարելու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

«Լավատեսությունն ասում է՝ լավ կլինի, իսկ Հույսն աղաղակում է, որ Աստված Իր գործը դեռ չի ավարտել. Նոյեմբեր 9-10. Ամոթի ու խայտառակության օր...»,-գրում է Բագրատ սրբազանը, հավելելով. Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք...

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի, այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Տաթև Սողոյանը՝ խոսելով Արեգնազ Մանուկյանի և Անդրանիկ Թևանյանի գործի մասին։ «Այսօրվա դատական նիստում հետազոտել ենք գործով առաջին ապացույցը` ըստ դատախազների։ Դա այն նիստի...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 8-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են բազմաթիվ ահազանգեր հանրապետության տարբեր մարզերի ավտոճանապարհներին արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Ձյան, մերկասառույցի, ինչպես նաև ցեխակույտի և դժվարանցանելի ճանապարհների հետևանքով...

Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Մ-2 ճանապարհի՝ Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար մեքենաների համար ճանապարհը բաց է, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման...

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Դավթյան

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրել է․ «Նոյեմբերի 6-7-ը եվրոպական մի շարք երկրներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել տվյալների մշակման խոշոր կենտրոնների (ՏՄԿ) կառուցման դեմ։ Ցուցարարները պահանջում են սահմանափակել հաշվողական ենթակառուցվածքների...