Սամվել Կարապետյանը ենթարկվում է ամենաինտենսիվ քաղաքական հետապնդման և զրկված է նույնիսկ արդար դատաքննության նվազագույն երաշխիքներից. Արամ Վարդևանյան

10 Դեկտեմբերի, 2025

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է. «Մարդու իրավունքների օր  և Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը: Նոր քրեական դատավարության օրենսգրքի ընդունում, նոր խափանման միջոցների նման ծավալի նախատեսում, սակայն հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերով բացառապես կալանքի կիրառում:
Հենց այս հանրային տվյալները հստակ են դարձնում, որ Հայաստանում կալանքը չի հանդիսանում խափանման միջոց, կալանքը չի վերաբերում անձի պատշաճ վարքագծի ռիսկերի զսպմանը, այլ բացառապես ռեպրեսիվ, ավտորիտար գործիք է: Ազգային բարերար՝ Սամվել Կարապետյանը 2025 թվականի հունիսի 18-ից ակնհայտ ապօրինի կալանավորված է:
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժ. Մելիքսեթյանի կողմից գրավոր ընթացակարգով քննության է առնվում մեր կողմից ներկայացված բողոքները և հենց այսօր լրանում է գրավոր դիրքորոշումներ ներկայացնելու ժամկետը, իսկ դեկտեմբերի 11-ին Դատարանի կողմից պետք է կայացվի դատական ակտը: Այս ժամանակահատվածում մի շարք լրացուցիչ գրավոր բացատրություններ և դիրքորոշումներ ներկայացվել են Վերաքննիչ դատարանին, որոնք հերքում են որևէ ձևով կալանքի պահպանման իրավական հնարավորությունը:
Իրավական տեսանկյունից անհերքելի փաստ է, որ Սամվել Կարապետյանը ենթարկվում է ամենաինտենսիվ քաղաքական հետապնդման, շուրջ վեց ամիս ապօրինի կալանավորված է, և այս ողջ ժամանակահատվածում զրկված է նույնիսկ արդար դատաքննության նվազագույն երաշխիքներից: Նշվածի փաստացի ոչ իրավական հիմքերն արտացոլված են ֆեյսբուքյան արդարադատության տիրույթում՝ 2025 թվականի հունիսի 17-ին գործադիր իշխանության ղեկավարի գրառումներում:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը հաստատեց` պատրաստվում է Նախիջևանով մի սեպ տալ Ադրբեջանին. Արթուր Խաչատրյան

Փաշինյանը հաստատեց` պատրաստվում է Նախիջևանով մի սեպ տալ Ադրբեջանին. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին է անդրադարձել, թե «Արծվաշեն գյուղը կարող է տեղաշարժվել» և թե «Հայաստանում ու Ադրբեջանում ըմբռնում կա, որ անկլավներ ու էքսկլավներ չլինեն»։ Խաչատրյան...

«Երևան Ուելնեսում» քլորի արտահոսք է տեղի ունեցել. երեխաների ինքնազգացողությունը վատացել է

«Երևան Ուելնեսում» քլորի արտահոսք է տեղի ունեցել. երեխաների ինքնազգացողությունը վատացել է

«Երեւան Ուելնեսում» քլորի արտահոսք է տեղի ունեցել՝ նորմերից շատ քիչ, Շտապօգնություն ենք կանչել, որովհետեւ երեխաների ինքնազգացությունը մի պահ վատացել է։ NEWS.am–ին հայտնեցին կենտրոնից։ «Շտապօգնության կարիք անգամ չի եղել, որեւէ վտանգ այս պահին չկա»,– հայտնեցին...

Նախագահը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ

Նախագահը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին։ Ողջունելով հյուրին Երևանում՝ Նախագահը բարձր է գնահատել նրա ջանքերը միջազգային խաղաղության ամրապնդման ու գլոբալ մարտահրավերներին դիմակայելու...

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

Վատիկանի հաղորդմամբ՝ Հռոմի պապ Լևոն XIV-ը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հռոմի պապ Լևոն XIV-ը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատել՝ առաջին անհրաժեշտության օգնության և սննդամթերքի մատակարարումը, ինչպես նաև խաղաղ բնակչության կամավոր...

Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր

Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Երևանի Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներ։ Տեսանկարահանող սարքերը գործարկվելու են հոկտեմբերի 21-ից։ ՆԳ նախարարությունը հորդորում է...