Այս իրավիճակը, որ ստեղծել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, մարդկանց ազատ կամահարտահայտման, իրենց անկեղծ ասելիքը ասելու հնարավորություն չի ընձեռում: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Եթե դուք ուշադիր եք եղել, մարդը գալիս է խնդրով, իր խնդիրը բարձրացնում է, որ անարդարություն է տեղի ունեցել, որ իր աղջկան աշխատանքից ազատել են և աշխատանքի են տեղավորել մի մարդու, որը աֆիլացված է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ: Եվ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ որևէ մի ձևով, որևէ մի կերպով չի ուզում տեսնել այդ պաշտոնում էդ մարդուն: Հանկարծ ասում է՝ չնշանակեք, հանկարծ է այդ մարդուն չտեսնեմ մանկապարտեզի տնօրեն: Դուք կարծում եք, որ այդ մարդիկ դրանից հետո ազատ խոսելու, իրենց կարծիքը արտահայտելու հնարավորությունը ունե՞ն: Իհարկե չունեն: Իհարկե չունեն այդ հնարավորությունը»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։






