Հայաստանի բանկերը վերջին տարիներին շարունակում են մեծ շահույթներ գրանցել. Գառնիկ Դանիելյան

23 Փետրվարի, 2026

ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանի բանկերը վերջին տարիներին շարունակում են մեծ շահույթներ գրանցել։

2024թ. 18 առևտրային բանկերի տարեկան շահույթը կազմել է 363 մլրդ դրամ՝ շուրջ 61% աճ 2023թ․-ի համեմատ։ Սա ռեկորդային ցուցանիշ է։

2025 թվականին նախորդ տարվա համեմատ բանկերի շահույթն ավելացել է 20%-ով։

Միտումը նկատելի է հատկապես 2022 թվականից, երբ համակարգի շահույթը նախկին 90 մլրդ դրամից բարձրացավ մինչև 250-ի, իսկ 2024-2025թթ․ գրանցվեցին ավելի բարձր ցուցանիշներ։

Աճել է ակտիվների, վարկերի ծավալը։ Ավելացել են նաև ավանդները։

«Ազատություն»-ը նկատում է, որ հինգ տարվա ընթացքում հայաստանյան 5 ամենախոշոր բանկերը միասին հարկերը վճարելուց հետո շուրջ 2.6 միլիարդ դոլարի շահույթ են ունեցել. սա 60 տոկոսով ավելի շատ է, քան այս տարի կառավարությունը հատկացնելու է Հայաստանի հարյուր հազարավոր կենսաթոշակառուներին վճարելու համար:

Մասնագետներն ահազանգում են, որ բանկային համակարգի եկամուտների զգալի աճի միտումը կարող է նպաստել սակագների բարձրացմանը, ինչն էլ անդրադառնալու է մեր քաղաքացիների կյանքի որակի վրա։

Հայաստանում անհասկանալի բարձր են վարկային տոկոսադրույքները: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքացին օրուգիշեր աշխատում է վարկային պարտականությունը կատարելու համար, իսկ բանկերը ստանում են գերշահույթներ։

Խնդիրը պետք է լինի Կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում։ Ոչ մրցակցային պայմանները, բարձր տոկոսադրույքները ենթակա են վերանայման։ Այլապես, տեղական բանկերը շարունակելու են միլիարդավոր դոլարներ աշխատել՝ մեր հայրենակիցներին բարձր տոկոսադրույքներ առաջարկելու պայմաններում։

Նմանատիպ նյութեր

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...