Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է, այս թեմայով բանակցություններ չեն ընթանում․ Օվերչուկ

3 Սեպտեմբերի, 2026

Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է, այս թեմայով բանակցություններ չեն ընթանում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«ԵՄ-ին անդամակցելու հարցը Հայաստանի անձնական գործն է և այդ հարցը լուծելու նրա ինքնիշխան իրավունքը։ Իսկ մեր իրավունքն է լուծել այն արտոնությունների հետ կապված հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ի հետ մերձենալու դեպքում»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանին և հայ ժողովրդին կապում են բարեկամական կապեր, սակայն Հայաստանի համար անհնար կլինի միաժամանակ գտնվել և՛ Եվրամիությունում, և՛ ԵԱՏՄ-ում։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը հույս ունի, որ կհաջողվի հասնել Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցությունների վերսկսմանը. Պեսկով

Ռուսաստանը հույս ունի, որ կհաջողվի հասնել Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցությունների վերսկսմանը. Պեսկով

Ռուսաստանը հույս ունի, որ կհաջողվի հասնել Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցությունների վերսկսմանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին: «Մենք հույս ունենք, որ ամեն դեպքում մենք կհասնենք եռակողմ...

Եկել ենք մեր աղոթքը մատուցելու մեր զոհված զավակների հիշատակի համար․ Կաթողիկոս

  «Մեզ համար այսօրվա առիթով այս նվիրական վայրերը աղոթքի, խոկումի և ապրումի վայրեր են։ Եվ մենք առավոտյան արդեն, որքան գիտեմ, հրապարակել ենք մեր ուղերձը, մեր պատգամը, մեր մաղթանքը մեր ժողովրդին։ Վերստին մեր հայցն ու աղոթքը մենք այսօր առ...

Հասել ենք մի կետի, երբ «համազգային նպատակ» ձևակերպումն է խնդիր համարվում․ Արամ Վարդևանյան 

Մենք կրկին վերադարձել ենք մի իրավիճակի, որ խոսվում է Սահմանադրության՝ նոր Սահմանադրության ընդունման մասին, որի նպատակը չեն էլ թաքցնում, նախաբանը իր ձևով և բովանդակությամբ փոխելու մասին է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «ՀՀ անկախության...

Բոլորիս առաքելությունն է հաջորդ սերնդին փոխանցել ուժեղ Հայաստան․ Սամվել Կարապետյան

Բոլորիս առաքելությունն է հաջորդ սերնդին փոխանցել ուժեղ Հայաստան․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի  շնորհավորական ուղերձը՝ ՀՀ անկախության տոնի առթիվ. Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ 35 տարի առաջ մեր ժողովուրդը «Այո» ասաց անկախ և ինքնիշխան...

Տիգրանաշենն է այսօր մեր անկախության մարտահրավերը․ Նարեկ Կարապետյան

  «Շնորհավորում եմ մեր հայրենակիցներին մեր երկար տարիներ, երկար դարեր սպասված Անկախության օրվա առթիվ։ Մեր երկիրն արդեն հասուն, հասունացող համակարգ է։ Այսօր եկել ենք այստեղ, որովհետև հենց Տիգրանաշենն է այսօր մեր անկախության...