Հայաստանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը․ ՌԴ ԱԳՆ

7 Մայիսի, 2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Երևանին՝ Մոսկվայի դեմ քայլեր չձեռնարկելու վերաբերյալ տված խոստումը խախտելու մեջ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հայկական իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ կհանգեցնի Հայաստանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական գծում։
Նրա խոսքով՝ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի հռչակագիրը ցույց է տալիս, որ հայկական իշխանությունների համաձայնությամբ հանրապետությունը ներգրավվում է ագրեսիվ եվրաատլանտյան մեխանիզմների մեջ։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանում վրդովմունքով են հիշել, որ Վլադիմիր Զելենսկիին հարթակ է տրամադրվել Հայաստանում։
«Զելենսկին օգտվեց հայկական կողմի նման անհասկանալի հյուրընկալությունից՝ փորձելով դուրս գալ քաղաքական մոռացությունից և կրկին հնչեցնել իր արդեն հոգնեցրած ռուսատյաց հայտարարությունները», — ասել է Զախարովան՝ հավելելով, որ Զելենսկիի՝ մայիսի 9-ին Մոսկվային հարված հասցնելու հայտարարությանը Երևանում ոչ ոք չի արձագանքել։

Նմանատիպ նյութեր

Իշխանությունը կիրառել է վարչական ռեսուրս ամեն տեղ ու ամեն ձև. Վարդևանյան

Իշխանությունը կիրառել է վարչական ռեսուրս ամեն տեղ ու ամեն ձև. Վարդևանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է՝ ինչպես են անցել խորհրդարանական ընտրությունները Հայաստանում. «Քայլ 1. Տարածել ատելության խոսք քարոզարշավի ընթացքում ընտրողի կամքին միջամտելու նպատակով, Քայլ 2. Կիրառել վարչական...

Պետք է հասկանալ, թե այս հանգրվանում մեզ ինչ գործիքակազմ է պետք է և որոնցից մենք պետք է խուսափենք. Քրիստինե Վարդանյան

Պետք է հասկանալ, թե այս հանգրվանում մեզ ինչ գործիքակազմ է պետք է և որոնցից մենք պետք է խուսափենք. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը ներկայացրել է, թե ընդդիմադիր ուժերն ինչ քննարկումներ են անցկացնում միասին. «Մեզ համար շատ կարևոր է իմանալ վերջնական պատկերը, հասկանալ, թե մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան« կուսակցությունը հաղթահարե՞լ է...

Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան

Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է. «ԱՄՆ-ի նախագահ Թրամփը «Truth» սոցիալական ցանցում գրառմամբ, պնդել է, որ երեկ Հորմուզի նեղուցում պարեկություն իրականանող կործանված ամերիկյան ռազմական ուղղաթիռը խոցվել է Իրանի կողմից։ Նա նշել է, որ ԱՄՆ-հ պետք է պատասխանի այս հարձակմանը։...

Հրազդան գետը ափերից դուրս է եկել՝ ողողելով Ծաղկաձորի մի քանի փողոցներ

Հրազդան գետը ափերից դուրս է եկել՝ ողողելով Ծաղկաձորի մի քանի փողոցներ

Այսօր՝ հունիսի 9-ին, տեղացած ուժեղ անձրևի ու կարկուտի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ինչպես գրում է shamshyan.com-ը, տեղացած անձրևն ու կարկուտը որոշ ժամանակ Ծաղկաձոր քաղաքի մի քանի փողոցներ, այդ թվում՝ դեպի ճոպանուղի տանող ճանապարհահատվածը,...