Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի ամբողջական տեղեկատվությունը․ Ալիև

7 Հոկտեմբերի, 2026

Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա նշել է, թե չնայած հակամարտության ավարտին՝ անհետ կորածների ճակատագրի պարզումը շարունակում է մնալ Ադրբեջանի համար կարևորագույն հարցերից մեկը։

Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի կողմից այսպես կոչված «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամբողջական վերականգնումը, ինչպես նաև երկրի վարած քաղաքականությունը պատմական հնարավորություն են ստեղծել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և համագործակցության համար»։

Նա որպես այդ ուղղությամբ կարևոր քայլեր նշել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համատեղ հռչակագիրը, ինչպես նաև երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ «կայուն խաղաղության հաստատումը, քաղաքական պայմանավորվածություններից բացի, պահանջում է նաև վստահության ամրապնդում և հակամարտության հումանիտար հետևանքների վերացում»։

Ալիևը պնդել է, թե Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ իբր ավելի քան երեք տասնամյակ տևած «ռազմական ագրեսիայի» հետևանքով անհետ կորած է գրանցվել 4010 ադրբեջանցի, այդ թվում՝ երեխաներ, կանայք և տարեցներ։ Նա նաև հայտարարել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունն այդ տարիներին արդյունք չի տվել։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ պատերազմի և տարածքների այսպես կոչված «ազատագրումից» հետո «նոր հնարավորություններ են ստեղծվել անհետ կորած քաղաքացիների որոնման համար»։ Նա նշել է, թե Ադրբեջանի համապատասխան պետական հանձնաժողովն ակտիվացրել է աշխատանքները՝ անհետ կորածների գտնվելու վայրերը պարզելու և զանգվածային գերեզմաններ հայտնաբերելու ուղղությամբ։

Նա հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակելու է օգտագործել բոլոր հնարավորությունները անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար՝ ընդգծելով, որ նրանցից ոչ մեկը մոռացված չէ։

Ալիևը նաև կոչ է արել Հայաստանին տրամադրել այսպես կոչված «անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական գերեզմանների գտնվելու վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաև պայմաններ ստեղծել համապատասխան արխիվների բացման և վկաների ցուցմունքների հավաքագրման համար»։

Նմանատիպ նյութեր

ՀՀ-ում քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունը սարսափելի վիճակում է. Քրիստինե Վարդանյան

ՀՀ-ում քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունը սարսափելի վիճակում է. Քրիստինե Վարդանյան

Լրատվականներից մեկը հայտնում է, որ Երևանյան ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։ Հրավիրում եմ բոլոր պատկան մարմինների ուշադրությունը այս դեպքին։ Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։...

Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. «Հետք»

Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. «Հետք»

Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը 2026թ. հոկտեմբերի 25-ի ավագանու ընտրություններում գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։ Ընտրապայքարի մեջ է նաև «Արդարություն» կուսակցությունների դաշինքը, որը կազմված է «Համերաշխություն» և...

Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը. փաստաբան

Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը. փաստաբան

Փաստաբան Աննա Ծառուկյանը հայտնում է․ «Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը։ Մի բան կարող եմ ասել արդեն հիմա` այն դեպքը, որը վերագրվում է Արթուր Այվազյանին՝ «Մանախին»,...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Փոփոխություններ և նոր հնարավորություններ սոցփաթեթի ծրագրում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Փոփոխություններ և նոր հնարավորություններ սոցփաթեթի ծրագրում

Այս պահին տեղի է ունենում Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի ԺՊ Հայկ Բաբայանի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանի, ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության աշխատանքային...

Լևոն Քոչարյանը Փարիզ է գործուղղվում․ կմասնակցի ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին

Լևոն Քոչարյանը Փարիզ է գործուղղվում․ կմասնակցի ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը 3 օրով (հոկտեմբերի 12–14–ը) գործուղվում է Փարիզ, որտեղ կմասնակցի ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության և լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին։ Նշվում է, որ...