Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի

18 Հունիսի, 2026

«Արևմտյան Ադրբեջան» համայնքի վարչության նախագահ Ազիզ Ալեքբերլին «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» III համագումար-փառատոնի շրջանակում հայտարարել է, որ, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձն  իրեն  «հայրենի հողեր» համապատասխանում է մարդու հիմնարար իրավունքներին և միջազգային իրավունքին։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները վկայում են «արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց «հայրենի հողեր վերադարձի» անխուսափելիության մասին։

Ալեքբերլին հավելել է, որ Հայաստանը պետք է ընդունի այս իրողությունը և ստեղծի պայմաններ՝ «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի համար։

Նշենք, որ Երևանից բազմիցս հայտարարել են, որ չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, և այս հարցով քննարկումը բացառված է։

Նմանատիպ նյութեր

Ասել, որ իշխանությունները պատասխանատու են տեղի ունեցածի համար, նշանակում է ոչինչ չասել․ Ղազինյան

Ասել, որ իշխանությունները պատասխանատու են տեղի ունեցածի համար, նշանակում է ոչինչ չասել․ Ղազինյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը գրում է․ «Այսօր անժամանակ մահացավ ապօրինի կերպով կալանավորված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում մեր թեկնածու Արսեն Գևորգյանը։ Այս իշխանության օրոք Հայաստանում կալանքն...

Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան

Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան

Արսեն Գևորգյանն այն արժանավոր հայորդիներից էր, ով չընկրկեց անարդարության և իշխանական ճնշումների առջև, չհրաժարվեց իր համոզմունքներից և նույնիսկ դժվարագույն պայմաններում հավատարիմ մնաց իր սկզբունքներին։ Նա ուներ կամք, խիզախություն և վճռականություն՝ պայքարելու հանուն...

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Ֆրանսիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և մասնակցությունը Փարիզի Խաղաղության համաժողովին: Էմանուել Մակրոնը նշել է, որ այսօրվա հանդիպումը լավ...

Մոլդովայի փորձով՝ դեպի «Արևմտյան Ադրբեջան»․ «Կարճ ասած»

Մոլդովայի փորձով՝ դեպի «Արևմտյան Ադրբեջան»․ «Կարճ ասած»

  Նախորդ շաբաթ Հայաստանում ձևավորվեց ընդդիմության միասնական պայքարի հարթակ, որին մասնակից է ընդդիմադիր քաղաքական դաշտը՝ ամբողջությամբ։ Քաղաքական տարաձայնությունները դրել են մի կողմ ու ասում են, որ հանուն անկախության՝ պատրաստ են մեկտեղել ջանքերը։ Եթե Հայաստանում...

Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հիշեցնենք՝ Գրիգորյանը մահացել է այսօր առավոտյան՝ ՔԿՀ-ում։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ...