Հայաստանը ձերբազատվել է Ռուսաստանի ազդեցությունից և ընտրել դեպի Եվրոպա ճանապարհը․ Մակրոն

4 Մայիսի, 2026

Հայաստանը ձերբազատվել է Ռուսաստանի ազդեցությունից և ընտրել դեպի Եվրոպա ճանապարհը։ Այդ մասին Երևանում՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նա նաև պաշտոնական հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել՝ դիմելով Փաշինյանին․

«Պարոն վարչապետ, սիրելի Նիկոլ, քանի որ հիշեցիք այդ իրադարձությունները՝ իսկապես 2022 թվականի աշունը, ես այդ գիշերից ոչինչ չեմ մոռացել։ Պատերազմի սկզբից անցել էր ընդամենը 2 տարի։ Իրավիճակը չափազանց անկայուն էր, և դուք մեծ խիզախություն ցուցաբերեցիք՝ ձեր երկրի համար որոշումներ կայացնելիս։

Բայց ուզում եմ մի պարզ բան ասել։ Նախևառաջ, Ֆրանսիան այդ պահերին, իմ կարծիքով, կատարել է իր պարտքը։ Այո, Եվրոպայում և դրա սահմաններից դուրս շատերը մեզ նայում էին որպես ինչ-որ տարօրինակ երևույթի՝ այն բանի համար, որ մենք այդքան անվերապահորեն աջակցում էինք Հայաստանին։ Ավելին՝ անկեղծ ասեմ․ այն հանդիպումից հետո, որի մասին խոսում էր վարչապետը, ինձ փաստորեն այլևս չէին հրավիրում հետագա նիստերին, մինչև հակամարտությունը չկարգավորվեր նախագահ Ալիևի կողմից։

Եվ խաղաղության մասին մեր պատկերացումը այն է, որ պետք է լինել նման արդար գործընթացների կողքին, որոնք պաշտպանում են միջազգային կարգը, նույնիսկ եթե դա մեզ անմիջական օգուտ չի բերում։ Նույնիսկ եթե պրագմատիկ հաշվարկները հուշում են այլ բան։

Մեր երկրների և ժողովուրդների հարաբերություններում կա ինչ-որ առանձնահատուկ բան։ Ինչու՞ ֆրանսիացի մտավորականները սիրում էին Հայաստանը՝ նույնիսկ այստեղ երբեք չլինելով։ Որովհետև նրանց համար անտանելի էր տեսնել, թե ինչպես է այս երկիրը անցնում մեկ կայսրությունից մյուսը։ Ինչու՞ այստեղ էր գալիս ֆրանսիական նավատորմը։ Ոչ միայն դատապարտելու, այլ նաև փրկելու՝ որովհետև դա համարվում էր Ֆրանսիայի արդար առաքելությունը։

Մեծ պատիվով ընդունում եմ այսօր հանձնված պարգևները։ Դրանք մեր ընդհանուր պատմության մի փուլ են, որը պարտավորեցնում է մեզ։ Որովհետև դա դուք եք, որովհետև դա մենք ենք՝ այդպիսին է Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապը։

Եվ հենց այդ պատճառով ձեր ընտրությունը՝ լիակատար անկախություն, խաղաղություն, կայունություն այս անկայուն տարածաշրջանում, այն ընտրությունն է, որը մենք աջակցում ենք, որովհետև այն ճիշտ ենք համարում։ Մենք կարծում ենք, որ այն համապատասխանում է ձեր ժողովրդին, ներկայիս պահին, աշխարհաքաղաքական տրամաբանությանը և Եվրոպայի շահերին։
Մենք ցանկանում ենք լինել այս ճանապարհի մի մասը։

Վաղը ստորագրվելիք ռազմավարական գործընկերությունը կամրագրի վերջին տարիներին միասին ձեռնարկած պաշտպանության ոլորտի աննախադեպ ջանքերը։ Մեր հարաբերությունները երբեք այս մակարդակի վրա չեն եղել։ Այն կբացի նոր տնտեսական էջեր, կամրապնդի կրթական, լեզվական և մշակութային կապերը։

Բայց թույլ տվեք ասել․ մեզ համար «Իրական Հայաստանը» անբաժանելի է «Երազանքի Հայաստանից»։ Դուք ընտրել եք եվրոպական, խաղաղ և բարգավաճ Հայաստանը։ Հենց այս Հայաստանը՝ իր ամբողջ պատմությամբ և իմաստով, մենք սիրում և ընդունում ենք»։

Նմանատիպ նյութեր

Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ»

Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հանրային առողջության պահպանման պատասխանատուները կարծես աշխատում են ոչ թե «կանխարգելել», այլ «դեպքից հետո արձագանքել» սկզբունքով։ Սա պարզվեց նաև Ծավ գյուղի թունավորման դեպքով պայմանավորված, երբ հայտնի դարձավ, որ վերջին...

Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»

Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կրկին ակտիվացել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին փոխելու մասին խոսակցությունները։ Ըստ մեր աղբյուրների՝ ՌԴ-ն դեսպանի թեկնածուի փնտրտուքի մեջ է, որպեսզի մինչեւ հունվար Կոպիրկինը հրաժեշտ տա Հայաստանին։ Առհասարակ, ե՛ւ...

Փաշինյանը հիմա էլ ԱՄՆ է մեկնում

Փաշինյանը հիմա էլ ԱՄՆ է մեկնում

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նա Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Այցի ընթացքում Փաշինյանը...

Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել

Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել

Ռուսաստանցիների համար Ամանորի տոներին հանգստի համար ֆինանսական տեսանկյունից ամենագրավիչ արտասահմանյան ուղղությունը Բելառուսն է, հաղորդում է ТАСС-ը։ Այդ ուղղությամբ ավիատոմսի միջին գինը ամանորյա տոներին կազմում է 10 հազար 800 ռուբլի, թեև կացությունը կպահանջի մոտ 15...

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր

«Անկարայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը վերջերս ստանձնած Ռեշադ Ասլանովի հետ քննարկել ենք մեր եղբայրության վրա հիմնված հարաբերությունները, ինչպես նաև տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում մեր համագործակցությունը»։ Դրա մասին գրել է...