Հայագիտությունը օտարի տնօրինմանը հանձնելը խոսում է պետության վախճանի մասին. պատմաբան

3 Հոկտեմբերի, 2025

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ է հայագիտությունը հանձնվում օտարի տնօրինմանը։
ՀՀ ակադեմիական բուհական շրջանակները ներկայացնող հայագետ-հասարակագետներին ևս պարտադրում են Scopus և Web of Science Միջազգային գիտաչափական շտեմարաններում տպագրել գիտական աշխատանքներ։ Այսինքն, ոչ թե պարտադրում են, այլ դա արվում է անուղղակի ձևով՝ չտպագրեցիք՝ ատեստացիա կանենք, կմաղենք, կզրկվեք աշխատանքից։
Որպեսզի անտեղյակ մարդիկ ավելի լավ հասկանան՝ բանն ինչն է, փորձենք ավելի պարզ բացատրեմ։ ՀՀ-ն ունի այդ շտեմարաններում ընդգրկված հայագիտության ոլորտի ընդամենը մի քանի հանդես՝ այն էլ խիստ նեղ մասնագիտական ուղղվածությամբ՝ ցեղասպանագիտություն, թարգմանչական գործ և այլն: Ուստի, հայ գիտնականն ստիպված է իր աշխատանքը տպագրելու համար դիմել օտար (ռուսական, արևմտյան) խմբագրություններին։
Այստեղ տանք պարզ հարց․ ինչպե՞ս է ռուսը, իտալացին, գերմանացի, թուրքը, անգլիացին և այլն որոշելու՝ Վանի հերոսամարտի մասին գրված հայ գիտնականի հոդվածը լա՞վն է, թե՞ չէ։ Բացի այդ, շատ հետաքրքիր է, ինչպե՞ս է բարբառագիտության, հեքիաթներ ուսումնասիրող կամ ֆիդայական շարժմամբ զբաղվող մասնագետը հոդված տպագրելու նման շտեմարններում ընդգրկված պարբերականներում: Իհարկե, դա հնարավոր է, բայց շատ դժվար: (Թեև, օրինակ, շատ կուզեի տեսնել, թե ինչպե՞ս են Քյավառի կամ Արցախի բարբառը թարգմանելու ռուսերեն կամ անգլերեն, և ինչպես է օտար խմբագիրը քննելու նրա որակը)։
Իհարկե, գիտաչափությունը շատ կարևոր է, եթե այն արդյունավետ է և օբյեկտիվ: Բայց, միթե՞ հասկանալի չէ, որ հայագիտությունը դա ֆիզիկա, մաթեմատիկա կամ քիմիա չէ, այլ ուղն ու ծուծով քաղաքական աստառ ունեցող, երկրի ու ազգի համար ռազմավարական նշանակության ուղղություն, և արդյո՞ք օտար խմբագրությունները, որոնց երկրներից շատերը կարող են ունենալ ջերմ հարաբերություններ Հայաստանի հանդեպ թշնամաբար և ոչ բարեկամաբար տրամադրված երկրների հետ, կարող են լինել անաչառ։
Թարմ օրինակ․ մի հայտնի պետական համալսարանի հանդեսի գրախոսող (գրախոսությունից դատելով՝ մոլեգին թրքամետ), որի երկիրը լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, վերջերս մեր աշխատանքի վերաբերյալ հրամայական տոնով դիտողություն էր արել, որ «Ադրբեջանական ագրեսիա», «Արցախ» տերմինները հարիր չեն այլևս գիտական աշխատանքին։ Հիմա՝ կա՛մ պետք է մենք ասենք՝ այո՛, էլ ի՞նչ Արցախ կամ Ադրբեջանական ագրեսիա․ Արցախը այլևս Ադրբեջանի արևմտյան շրջաններն են, իսկ Ադրբեջանական ագրեսիան դա սովետի հայրենասիրության հիմար քայլերի արդյունքում ծնված բան էր, որի համար փոշմանել ենք ու ներողություն ենք հայցում․․․ Կա՛մ թքենք իրենց վրա էլ, ամսագրի վրա էլ, ու զրկվենք․․․ Հայաստանում աշխատանքից։
Հաջորդ խնդիրը։ Օրերս փնտրում էինք մի գիտական աշխատանք, որը գրել էր ՀՀ ակադեմիայի մի հայտնի գիտնական։ Պարզվեց՝ մարդն այն տպագրել է ՄԳՇ խմբի արևմտյան մի ամսագրում, իսկ ամսագիրն էլ վաճառում է այն։ Այսինքն, ես՝ ՀՀ հարկատուս, իմ հարկերով իմ երկրի գիտնականին վճարեմ, մարդը կատարի լուրջ աշխատանք, բայց ՀՀ պետբյուջեից վճարված գումարով պատվիրված իր աշխատանքը՝ այդ կարևոր արդյունքը, ստիպված լինի հանձնել օտար ամսագրի տնօրինությանն ու սեփականությանը, իսկ վերջինս էլ այն նորից ծախի մեզ։ Թե ինչո՞ւ՝ անհայտ է։
Մեկ այլ խնդիր։ Այսօր համացանցում կարելի է գտնել նույն այդ շտեմարաններում ընդգրկված բազմաթիվ, այսպես կոչված, գիտական հանդեսներ, որտեղ ընդամենը վճարի դիմաց կարելի է հրատարակել գրեթե ցանկացած հոդված: Նման շտեմարաններում ընդգրկված բազմաթիվ հեղինակավոր հանդեսներում տպագրվելը պարտադիր վճարովի է: Ի՞նչ է ստացվում․ մեկ կամ մի քանի հոգի կարող են ունենալ գումար, վճարել այդ պարբերականներին, տպագրել, օրինակ, մի քանի հոդված, իսկ տարբեր գիտնականներ կարող են քրտնաջան աշխատել, բայց չունենան գումար կամ դեմ լինեն նման սկզբունքներին և հայտնվեն սկոպուսային իրականությունից այն կողմ՝ չստանալով համապատասխան ատեստավորում և կորցնելով աշխատանքը:
Մեկ ուրիշ խնդիր։ Մի վաստակաշատ գիտնական կարող է իր կյանքի տարիները նվիրաբերել մի կարևոր հայագիտական թեմայի, պատրաստել մենագրություն, իսկ մի ոչ այդքան պարտաճանաչ, բայց ճարպիկ գիտնական էլ կարող է վճարել մի քիչ հայտնի արտասահմանյան հանդեսի, տպագրել հոդված ու․․․ ի՞նչ հրաշք․ այդ հանդեսում տպված հոդվածն ավելի արժեքավոր է, քան Հայաստանում կամ արտասհմանյան հեղինակավոր հաստատությունում հրատարակված մենագրությունը, որը ընդգրկված չէ միջազգային գիտաչափական շտեմարաններում:
Եվ որպեսզի որոշ շրջանակներ չփորձեն մեր ասածն այլ կերպ մատուցել՝ ասենք, ոչ միայն կողմ ենք միջազգային ամսագրերում տպագրելուն, այլև պահանջում ենք կոնկրետ քայլեր։ Այսինքն՝ պետությունը ոչ թե պիտի ՊԱՐՏԱԴՐԻ հայագետին՝ ծնկի գալ օտար ամսագրերի խմբագրությունների առջև ու կատարի նրանց պարտադրանքը (այլապես սեփական երկրում կզրկվի աշխատանքից), այլ ճիշտ հակառակը, պետությունը պետք է ԽՐԱԽՈՒՍԻ հայագետին՝ սեփական արժեքավոր աշխատանքը տպագրել նաև օտար ու հեղինակավոր ամսագրերում։ Օրինակ, կարելի է գիտնականին դրա համար լուրջ հավելավճար սահմանել, դիվանագիտական և խողովակներով ազդել այդ խմբագրությունների վրա, Սփյուռքի հեղինակավոր կառույցներին ու դեմքերին ներքաշել այդ գործում և ստանալ նրանց օժանդակությունը, և այլն, և այլն։
Կարևոր մի բան ևս։ Ադրբեջանը, Թուրքիան վերջին տարիներին ահռելի գումարներ ու ռեսուրսներ են ծախսել գրավելու համար ՄԳՇ խմբի ամսագրերի խմբագրությունները։ Որտեղ նայում ես՝ թյուրքական ականջներ են։ Ու վերջիններս անում են իրենց սև գործը՝ թե՛ սեփական կեղծարարությունները առաջ տանելու, թե՛ ճնշելու հայ գիտնականներին ու մերժելու նրանց աշխատանքները։ Պետության խնդիրն է՝ ամեն ինչ անել, որ հայ գիտնականները մտնեն այդ կարևոր օղակներ ու առաջ տանեն հայկական շահը։ Այդ դեպքում հնարավոր կլինի բազմապատկել հայագիտական լուրջ աշխատանքների թիվը ՄԳՇ-ներում, քանի որ նման շտեմարաններում առնվազն մի քանի տարի առաջ պետք է արդեն իսկ ընդգրկված լինեին հայաստանյան մի քանի պարբերական: Մյուս կողմից, հայ գիտնականները պետք է աշխատեն հղումներով ու ցիտումներով առաջ քաշել ՀՀ գիտական ամսագրերը, միջազգային հետաքրքրության աստիճանի բարձրացնել դրանք, ինչը լրջորեն կօժանդակի, որպեսզի այդ ամսագրերն ընդգրկվեն միջազգային գիտաչափական շտեմարաններում։ ՌԴ-ն, օրինակ, նաև ա՛յդ ճանապարհով ունեցավ ՄԳՇ խմբի մի շարք ամսագրեր։
Այսինքն՝ ռազմավարությունը պետք է լինի ոչ թե ակադեմիայի փաստացի լուծարումն ու հայագիտության օտարումը (մեղմ ասած), այլ հայ գիտնականների ու ՀՀ գիտական ամսագրերի մուտքը միջազգային հեղինակավոր հարթակներ։
Հայագիտությունը մաթեմատիկա չէ, քիմիա կամ ֆիզիկա չէ, պարոնա՛յք։ Հայագիտությունը օտարի տնօրինությանը հանձնելը խոսում է պետության վախճանի կամ ավարտի մասին»։

Share

Նմանատիպ նյութեր

Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում

Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում

Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների էական փոփոխություններ է կատարել։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։ Յադրովը նշանակվել է տրանսպորտի նախարար, Սիլուանովը ֆինանսների նախարարի պաշտոնը կհամատեղի փոխվարչապետ պաշտոնի հետ, Նիկիտինը...

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

Մատենադարանի համար բացառիկ նշանակությամբ 2 ձեռագրեր ձեռք կբերվեն 148,5 միլիոն դրամով։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մատյանների գնման համար պահուստային ֆոնդից ֆինանսավորումը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավստրիական մասնավոր հավաքածուի...

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Այսօր դարձյալ դատական նիստեր են դրվել Քոչարյան հոր և որդու վերաբերյալ, որտեղ դատախազ-քննիչները միջնորդել են կալանքները երկարաձգել։ Այս մասին գրում է yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։ «Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային...

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում․ Փաշինյանը՝ Կառավարության նիստում

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում․ Փաշինյանը՝ Կառավարության նիստում

Խաղաղաության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում: Այս մասին հայտարարել   է Փաշինյանը՝ Կառավարության նիստում: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել. մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում, անգամ...

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ: Այս մասին  հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 23-ից Վահան Տերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի` կից սխեմայում...