Հայ ժողովուրդն իր միասնականության և զորեղ հավատքի շնորհիվ կկարողանա հաղթահարել առկա դժվարություններն ու փորձությունները. Գարեգին Բ

4 Օգոստոսի, 2025

Օգոստոսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Բոսթոնի շրջանի Հայփոյնթ համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Վարդ քահանա Գյոզալյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Իր օրհնությունը բաշխելով ուխտավորներին՝ Հայոց Հայրապետը կարևոր նկատեց աշխարհասփյուռ հայորդիների կապը Հայրենիքի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ, ինչն առ հայրենին և հոգևոր-ազգային արժեքները հավատարմության լավագույն դրսևորումն է: Այս գործում Նորին Սրբությունը կարևորեց նաև սփյուռքում իրենց ծառայությունը մատուցող հոգևոր սպասավորների դերը:

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդն իր միասնականության և զորեղ հավատքի շնորհիվ կկարողանա հաղթահարել առկա դժվարություններն ու փորձությունները:

Վերջում Հայոց Հովվապետը պատգամեց ուխտավոր հայորդիներին հավատարիմ մնալ ազգային ինքնությանը, ամրապնդել իրենց սրտերում սերն ու նվիրումը հայրենիքի և Հայոց Եկեղեցու նկատմամբ։

 

Նմանատիպ նյութեր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարշավյան փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարշավյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վարշավյան փողոցում, մասնավորապես` Վարշավյան 3 հասցեից մինչև Վարշավյան 2 հասցե տրանսպորտային միջոցների կանգառը ճանապարահահատվածի...

Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիրը» լուծարվել է․ «Կարճ ասած»

Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիրը» լուծարվել է․ «Կարճ ասած»

  Նիկոլը իշխանության եկավ՝ շահարկելով Սաշիկի 50/50-ը։ Սաշիկի գործոնը դարձավ Հայաստանում իշխանափոխության հիմքերից մեկը։ Սրանք եկան ու սկսեցին սկզբում այնպես անել, որ որոշ բիզնեսներ փակվեցին։ Հետո սկսեցին խլել բաժնետոմսեր՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինից, Լիդիան...

2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար. ՔԿ

2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում դեռևս 2023 թվականի օգոստոսի 7-ից քննվող քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից կատարված...

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները գույքագրել են Գյուլագարակի խնդիրները

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները գույքագրել են Գյուլագարակի խնդիրները

Կորսված հնարավորություններ. ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն, այս հարցն են բարձրացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները, ովքեր այցելել են Գյուլագարակ, զրուցել բնակիչների հետ և լսել նրանց հուզող խնդիրների...

Քնեսեթը լուծարվեց. Իսրայելը պատրաստվում է հոկտեմբերի 27-ի ընտրություններին

Քնեսեթը լուծարվեց. Իսրայելը պատրաստվում է հոկտեմբերի 27-ի ընտրություններին

Իսրայելի Քնեսեթը հուլիսի 17-ի վաղ առավոտյան քվեարկել է հոկտեմբերի 27-ին կայանալիք ընտրություններից առաջ ինքնալուծարման օգտին։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։ Խորհրդարանը լուծարելու առաջարկը, որը կցված էր կուսակցությունների ֆինանսավորման մասին օրինագծին,...