Հայ-ամերիկյան երկկողմ օրակարգն ավելի սնանկ դարձավ, երբ Թրամփը էապես կրճատեց արտաքին օգնությունը․ Սուրեն Սարգսյան  

Ապր 8, 2025

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Տարիներ շարունակ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի առյուծի բաժինը ընկնում էր Հայաստանին տրամադրվող օգնության ծրագրերին։ Դա այն աջակցությունն էր, որ Վաշինգտոնը տրամադրում էր ոստիկանությանը, արդարադատության ոլորտին, դատական համակարգին, տնտեսական որոշ ծրագրերին և այլն։ Հիմա, երբ Թրամփը էապես կրճատեց արտաքին օգնությունը, հայ-ամերիկյան երկկողմ օրակարգն ավելի սնանկ դարձավ։ Եթե ամերիկյան օգնության ծրագրերն այլևս չեն քննարկվում, USAID-ն այլևս չկա, ապա փոխգործակցության ոլորտներն էլ էապես նվազել են։

Սակայն այսօր բացվում է նոր հնարավորություն, և դա տեղի է ունենում Թրամփի կողմից նախաձեռնված մաքսատուրքերի պատերազմի արդյունքում։ Արդեն շուրջ 50 երկիր ցանկություն է հայտնել բանակցել ԱՄՆ-ի հետ նոր առևտրային պայմանների շուրջ, ինչը օգտակար է լինելու թե՛ ամերիկացիներին, թե՛ գործընկերներին։ Հայաստանը, իհարկե, առևտրի փոքր ծավալներ ունի ԱՄՆ-ի հետ, բայց մեր արտահանումը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Հետևաբար, սա մի ոլորտ է, որտեղ պետք է աշխատել (չնայած՝ ո՞վ աշխատի)։

Վերջիվերջո, դժվար է չէ՞ Թրամփի թիմին հիմնավորել, թե ինչու պետք է Հայաստանում ամերիկյան մեքենաները մաքսազերծվեն 30+% ով (իրեն բնականաբար չի հետաքրքրում, որ մնացածն էլ նույն մաքսատուրքն ունեն), Apple-ի և այլ ամերիկյան ընկերությունների վրա կիրառվի բարձր մաքսատուրք, իսկ ինքը մեզ վրա 10% լրացուցիչ մաքսատուրք չսահմանի»։

Նմանատիպ նյութեր

Դպրոցներից մեկում գումար պահանջելու հարցի շուրջ վիճաբանություն և ծեծկռտnւք է տեղի ունեցել

Դպրոցներից մեկում գումար պահանջելու հարցի շուրջ վիճաբանություն և ծեծկռտnւք է տեղի ունեցել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևանի դպրոցներից...

Ինչու՞ չեն պատժվում իշխանական «շմայսները»․ «Կարճ ասած»

Երկու օր առաջ՝ մայիսի 5-ին, Նիկոլ Փաշինյանը աշխատանքային քննարկում է անում՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը և 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի ընթացքին։ Ի՞նչ է տեղի ունենում...

Մոսկվան զանգվածային հարձակման է ենթարկվել ուկրաինական ԱԹՍ-ների կողմից

Մոսկվան զանգվածային հարձակման է ենթարկվել ուկրաինական ԱԹՍ-ների կողմից

Երեկ գիշերվանից և այսօր ամբողջ օրվա ընթացքում Ուկրաինան ԱԹՍ-ներով լայնածավալ հարձակումներ է իրականացրել Ռուսաստանի օդանավակայանների վրա: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Մերձմոսկովյան Ռամենսկոե քաղաքի երկնքում ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել։ Ըստ SHOT-ի՝...

Նորմա՞լ է, որ Չախոյանին ծեծել են կոռուպցիոն սխեմա բացահայտելու համար. Վարդանյանը՝ Փաշինյանին

«Նորմա՞լ է, որ Չախոյանին ծեծել են, այն բանի համար, որ կոռուպցիոն սխեմա է բացահայտել»,- այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին։ «Ձեր կոալիցիոն...

Եթե հարցուպատասխանը երեկ լիներ, կառավարության անդամները ԱԺ պետք է գային նավով. Արթուր Խաչատրյան

«Եթե հարցուպատասխանը երեկ լիներ, Կառավարության անդամները ԱԺ պետք է գային նավով։ Եթե այսպես շարունակվի, կարծում եմ՝ կառավարությունը բյուջեով պետք է պահանջի, որ  իրեն ուղղաթիռ տրամադրեն, քանի որ ճանապարհները գնալով դառնում են անանցանելի»,-...