Հաթերքում ադրբեջանցիների վերաբնակեցումը՝ հայկական հուշարձաններին սպառնացող նոր վտանգ

14/03/2025 18:29

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.orgկայքը գրում է.

«2025 թվականի մարտի 3-ին օկուպացված Արցախի Հաթերք գյուղում ադրբեջանական կողմը վերաբնակեցրել է 25 ընտանիք՝ թվով 91 բնակչով: Վերաբնակեցումը կատարվել է «ազատագրված տարածքներ վերադարձի» ծրագրի շրջանակներում: Տեսանյութում նշվում է, թե իբր այդ վերաբնակիչները գյուղի բնիկ բնակիչներ են եղել:

Այդ հայտարարությունը մեղմ ասած զարմանք է առաջացնում, քանի որ առկա են խորհրդային տարիների մարդահամարի տվյալները, որտեղ նշվում է նաև բնակավայրի բնակչության էթնիկ կազմը, իսկ Հաթերքում ադրբեջանցիները բացակայում են: Բնակավայրը մշտապես ունեցել է հայ բնակչություն. դա են վկայում նաև 19-րդ դարի վերջին արված մարդահամարի տվյալները: 2018 թվականի տվյալներով Հաթերքում բնակվում էր 1544 բնակիչ (Բալայան 2020, 314):

Արցախի Հաթերք գյուղը Արցախի հնագույն բնակավայրերից էր: 12-15-րդ դարերի հայկական  գրավոր և վիմագիր աղբյուրներում բազմիցս հիշատակվում է Հաթերքի իշխանությունը համանուն կենտրոնով (Պետրոսյան, Կիրակոսյան, Սաֆարյան 2009, 11-21): Հաթերք բնակավայրը պատմական Դվին-Պարտավ ճանապարհի վրա գտնվող կարևոր կայաններից էր: Դա են վկայում 10-րդ դարի արաբ հեղինակներ ալ-Իսթահրին, իբն-Հաուկալը, ալ-Մուքքադասին (Манандян 1985, 171-175): Հաթերք գյուղը և իր շրջակայքը հարուստ են բազմաթիվ հուշարձաններով, որոնք 2023 թվականի Արցախի ամբողջական հայաթափումից հետո հայտնվել են ոչնչացման վտանգի տակ: Գյուղի կենտրոնում է գտնվում 17-րդ դարով  թվագրվող սուրբ Աստվածածին եկեղեցին, որն աչքի է ընկնում իր եզակի խաչքարերով: Եկեղեցու մասին առավել մանրամաս տես այստեղ։

Հայաթափված Հաթերքում ադրբեջանական կողմը հասցրել է ավիրել Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը և վանդալիզմի ենթարկել Հաթերք գյուղի եղբայրական գերեզմանատունը: Սկսած 2023 թվականից համացանցում կարելի է գտնել տասնյակ տեսանյութեր, որտեղ երևուն է, որ Հաթերք գյուղի տները թալանվում են:

Մեր արձագանքը

Ադրբեջանցի վերաբնակիչների բնակեցումը Հաթերքում սպառնալիք է ստեղծում գյուղի և նրա շրջակայքի հուշարձանների նկատմամբ, ինչն արդեն երևում է վերջին երկու տարիների իրավիճակից: Հարկ ենք համարում հիշատակել դեռևս խորհրդային տարիներին նախկին հայկական բնակավայրերում ադրբեջանցիներով վերաբնակեցված հուշարձանների ճակատագիրը՝ դրանք ոչնչացվել և աղավաղվել են: Սա բազմիցս փաստվել է հենց խորհրդային տարիներին: Միևնույն ժամանակ, վերաբնակեցնելով ադրբեջանցիների Արցախի հնագույն պատմական բնակավայրում, առկա է Արցախի այդ շրջանների պատմամշակութային միջավայրը կեղծելու, նոր պատմություն կերտելու միտում:

Ադրբեջանի քաղաքականությունը խախտում է մի շարք միջազգային կոնվենցիաներ, որոնք պաշտպանում են պատմական հուշարձաններն ու մշակութային ժառանգությունը՝ արգելելով դրանց դիտավորյալ ոչնչացումը, կեղծումը, ապօրինի փոփոխությունը։ Ի մասնավորի, Հաագայի 1954 թվականի «Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածը սահմանում է, որ պետությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ մշակութային ժառանգությունը պահպանելու և չվնասելու համար։

Բացի այդ, նույն կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն, բարձր պայմանավորվող կողմերը, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն գրավել են մեկ այլ բարձր պայմանավորվող կողմի տարածքը, հնարավորինս աջակցում են գրավյալ տարածքի ազգային իրավասու իշխանություններին՝ նրա մշակութային արժեքների պահպանությունն ապահովելու գործում։ Այն դեպքում, երբ գրավյալ տարածքում գտնվող և ռազմական գործողությունների ընթացքում վնասված մշակութային արժեքների պահպանման համար անհրաժեշտ է հրատապ միջամտություն, և եթե ազգային իրավասու իշխանությունները չեն կարող այդ ապահովել, գրավող պետությունը պարտավորվում է ձեռնարկել հնարավորության սահմաններում անհրաժեշտ բոլոր միջոցները՝ այդ արժեքների պահպանությունն ապահովելու համար՝ սերտորեն համագործակցելով նշված իշխանությունների հետ։

Նմանապես, 1954 թվականին ընդունված Եվրոպական մշակութային կոնվենցիան ևս պարտավորեցնում է պետություններին պաշտպանել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մշակութային արժեքները՝ անկախ դրանց աշխարհագրական կամ քաղաքական պատկանելությունից։ Այս կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ պետությունները պետք է ապահովեն իրենց իրավասության տակ գտնվող մշակութային ժառանգության պահպանումը, իսկ 5-րդ հոդվածը պարտադրում է պետություններին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել այլ ժողովուրդների մշակութային ժառանգության ոչնչացման կամ խեղաթյուրման։

Հարկ է նշել, որ Ադրբեջանը, սկսած 1997 թվականի ապրիլի 25-ից կողմ է կոնվենցիային և պարտավորված է պաշտպանել մարդկության ընդհանուր մշակութային ժառանգությունը»։

Ադրբեջանը հաշվարկել է, որ ՀՀ-ի «պատճառած» «վնասը» գերազանցում է 11 միլիարդ դոլարը․ Արման Թաթոյան

Մինչ ՔՊ ղեկավարը զբաղված է Ադրբեջանի դեմ ՀՀ-ի հայցերից հրաժարվելու հարցով, Ադրբեջանը հաշվարկել է, որ ՀՀ-ի «պատճառած» «վնասը» գերազանցում է 11 միլիարդ դոլարը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․ «Մինչ ՔՊ ղեկավարը զբաղված է Ադրբեջանի դեմ...

Իմ նկատմամբ տեղի է ունենում ակնհայտ և անհերքելի քաղաքական հետապնդում. Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր ներկայացա ոստիկանության բաժին՝ նոր շինծու քրեական վարույթի առնչությամբ ստացած ծանուցագրի հիման վրա, սակայն տվյալ դեպքի վերաբերյալ ոչինչ չեմ կարող հայտնել, քանի որ քննիչը արգելել է նույնիսկ հանրությանը հայտնել, թե ինչ...

Փաշինյանի կառավարման յուրաքանչյուր օրը վտանգում է Հայաստանի պետականությունը և ինքնիշխանությունը. ՀՀԿ

Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի շուրջ այսպես կոչված բանակցությունների ավարտի, իսկ իրականում՝ օրվա կառավարիչների կողմից միակողմանի հակապետական զիջողականության...

Այն պահին, երբ ուժի մեջ կմտնի խաղաղության պայմանագիրը, կողմերը հետ կքաշեն հայցերը. Միրզոյան

«Սա, իսկապես, այն դեպքերից է, որ ոչ այնքան կառուցողական հայտարարություններով ուղղակի տորպեդահարում ենք բանակցային գործընթացը, խաղաղ կարգավորումը և հարաբերությունների հաստատումը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝...

Հայաստանի համարձակ զիջումները հնարավոր դարձրին վերջին քայլը. Բերբոք

Երկար բանակցություններից հետո Հայաստանի համարձակ զիջումները հնարավոր են դարձրել վերջին քայլն այն ճանապարհին, որով մենք ուղեկցել ենք Երևանին և Բաքվին. այս մասին X-ում գրել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը: «Լուրն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը...

Կա լավ հնարավորություն, որ այս uարuափելի պшտերшզմը վերջապես կավարտվի. Թրամփ

Երեկ լավ և արդյունավետ բանակցություններ ունեցանք Պուտինի հետ, կա  լավ հնարավորություն, որ այս սարսափելի պատերազմը վերջապես կավարտվի: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social-ում։ «Երեկ մենք շատ լավ և արդյունավետ բանակցություններ ունեցանք...

Փաշինյանը նույնիսկ փորձ չի անում արդարացնելու այս ցավալի լռությունը. Վարդան Օսկանյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը գրում է. «Փաշինյանը կարող է ստանալ ստորագրություն, բայց ոչ երբեք պատմության ներողամտությունը: Ժամանակակից հայկական դիվանագիտության ողբերգականորեն զավեշտալի հատակին հասնելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ի ցույց է...

ՌԴ-ն շարունակում է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյանին վստահեցրել է, որ Մոսկվան շահագրգռված է Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման մեջ և պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Հայկական կողմի...

ԱՆԻՖ-ի Մոսկվայի մասնաճյուղը 5 տարում 6,9 մլն դոլար է ստացել. «ձախողում ու խայտառակությու՞ն», թե՞ «ռեյդերային զավթում». Հետք

«Հետք»-ը գրում է. «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է իբրեւ ԱՆԻՖ) մոսկովյան ներկայացուցչությունը 2020-2024 թթ. ընթացքում 2,7 մլրդ դրամի հատկացում է ստացել ԱՆԻՖ-ից, սակայն վերջինիս ներկա ղեկավարությունը չունի որեւէ տվյալ մասնաճյուղի...