Հաթերքում ադրբեջանցիների վերաբնակեցումը՝ հայկական հուշարձաններին սպառնացող նոր վտանգ

14/03/2025 18:29

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.orgկայքը գրում է.

«2025 թվականի մարտի 3-ին օկուպացված Արցախի Հաթերք գյուղում ադրբեջանական կողմը վերաբնակեցրել է 25 ընտանիք՝ թվով 91 բնակչով: Վերաբնակեցումը կատարվել է «ազատագրված տարածքներ վերադարձի» ծրագրի շրջանակներում: Տեսանյութում նշվում է, թե իբր այդ վերաբնակիչները գյուղի բնիկ բնակիչներ են եղել:

Այդ հայտարարությունը մեղմ ասած զարմանք է առաջացնում, քանի որ առկա են խորհրդային տարիների մարդահամարի տվյալները, որտեղ նշվում է նաև բնակավայրի բնակչության էթնիկ կազմը, իսկ Հաթերքում ադրբեջանցիները բացակայում են: Բնակավայրը մշտապես ունեցել է հայ բնակչություն. դա են վկայում նաև 19-րդ դարի վերջին արված մարդահամարի տվյալները: 2018 թվականի տվյալներով Հաթերքում բնակվում էր 1544 բնակիչ (Բալայան 2020, 314):

Արցախի Հաթերք գյուղը Արցախի հնագույն բնակավայրերից էր: 12-15-րդ դարերի հայկական  գրավոր և վիմագիր աղբյուրներում բազմիցս հիշատակվում է Հաթերքի իշխանությունը համանուն կենտրոնով (Պետրոսյան, Կիրակոսյան, Սաֆարյան 2009, 11-21): Հաթերք բնակավայրը պատմական Դվին-Պարտավ ճանապարհի վրա գտնվող կարևոր կայաններից էր: Դա են վկայում 10-րդ դարի արաբ հեղինակներ ալ-Իսթահրին, իբն-Հաուկալը, ալ-Մուքքադասին (Манандян 1985, 171-175): Հաթերք գյուղը և իր շրջակայքը հարուստ են բազմաթիվ հուշարձաններով, որոնք 2023 թվականի Արցախի ամբողջական հայաթափումից հետո հայտնվել են ոչնչացման վտանգի տակ: Գյուղի կենտրոնում է գտնվում 17-րդ դարով  թվագրվող սուրբ Աստվածածին եկեղեցին, որն աչքի է ընկնում իր եզակի խաչքարերով: Եկեղեցու մասին առավել մանրամաս տես այստեղ։

Հայաթափված Հաթերքում ադրբեջանական կողմը հասցրել է ավիրել Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը և վանդալիզմի ենթարկել Հաթերք գյուղի եղբայրական գերեզմանատունը: Սկսած 2023 թվականից համացանցում կարելի է գտնել տասնյակ տեսանյութեր, որտեղ երևուն է, որ Հաթերք գյուղի տները թալանվում են:

Մեր արձագանքը

Ադրբեջանցի վերաբնակիչների բնակեցումը Հաթերքում սպառնալիք է ստեղծում գյուղի և նրա շրջակայքի հուշարձանների նկատմամբ, ինչն արդեն երևում է վերջին երկու տարիների իրավիճակից: Հարկ ենք համարում հիշատակել դեռևս խորհրդային տարիներին նախկին հայկական բնակավայրերում ադրբեջանցիներով վերաբնակեցված հուշարձանների ճակատագիրը՝ դրանք ոչնչացվել և աղավաղվել են: Սա բազմիցս փաստվել է հենց խորհրդային տարիներին: Միևնույն ժամանակ, վերաբնակեցնելով ադրբեջանցիների Արցախի հնագույն պատմական բնակավայրում, առկա է Արցախի այդ շրջանների պատմամշակութային միջավայրը կեղծելու, նոր պատմություն կերտելու միտում:

Ադրբեջանի քաղաքականությունը խախտում է մի շարք միջազգային կոնվենցիաներ, որոնք պաշտպանում են պատմական հուշարձաններն ու մշակութային ժառանգությունը՝ արգելելով դրանց դիտավորյալ ոչնչացումը, կեղծումը, ապօրինի փոփոխությունը։ Ի մասնավորի, Հաագայի 1954 թվականի «Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածը սահմանում է, որ պետությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ մշակութային ժառանգությունը պահպանելու և չվնասելու համար։

Բացի այդ, նույն կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն, բարձր պայմանավորվող կողմերը, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն գրավել են մեկ այլ բարձր պայմանավորվող կողմի տարածքը, հնարավորինս աջակցում են գրավյալ տարածքի ազգային իրավասու իշխանություններին՝ նրա մշակութային արժեքների պահպանությունն ապահովելու գործում։ Այն դեպքում, երբ գրավյալ տարածքում գտնվող և ռազմական գործողությունների ընթացքում վնասված մշակութային արժեքների պահպանման համար անհրաժեշտ է հրատապ միջամտություն, և եթե ազգային իրավասու իշխանությունները չեն կարող այդ ապահովել, գրավող պետությունը պարտավորվում է ձեռնարկել հնարավորության սահմաններում անհրաժեշտ բոլոր միջոցները՝ այդ արժեքների պահպանությունն ապահովելու համար՝ սերտորեն համագործակցելով նշված իշխանությունների հետ։

Նմանապես, 1954 թվականին ընդունված Եվրոպական մշակութային կոնվենցիան ևս պարտավորեցնում է պետություններին պաշտպանել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մշակութային արժեքները՝ անկախ դրանց աշխարհագրական կամ քաղաքական պատկանելությունից։ Այս կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ պետությունները պետք է ապահովեն իրենց իրավասության տակ գտնվող մշակութային ժառանգության պահպանումը, իսկ 5-րդ հոդվածը պարտադրում է պետություններին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել այլ ժողովուրդների մշակութային ժառանգության ոչնչացման կամ խեղաթյուրման։

Հարկ է նշել, որ Ադրբեջանը, սկսած 1997 թվականի ապրիլի 25-ից կողմ է կոնվենցիային և պարտավորված է պաշտպանել մարդկության ընդհանուր մշակութային ժառանգությունը»։

ԱՄՆ-ում փոթորկի զոհերի թիվը հասել է 36-ի

ԱՄՆ-ին պատուհասած փոթորկի զոհերի թիվը հասել է 36-ի։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք ակտիվորեն հետևում ենք սաստիկ տորնադոներին և փոթորիկներին, որոնք հարվածել են հարավային և միջինարևմտյան շատ նահանգներին. 36 անմեղ մարդ է...

Հայ-ադրբեջանական սահմանին ոչ մի արտառոց ակտիվություն չի նկատվում. ԵՄ դիտորդներ

Մարտի 16-17-ը ԵՄ ներկայացուցչությունը Հայաստանում պարեկներ է ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տարբեր հատվածներ: «Իրավիճակը մնում է հանգիստ և հանդարտ, ոչ մի արտառոց ակտիվություն չի նկատվում»,- ասված է ԵՄ առաքելության...

Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի. Թրամփի խորհրդական

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգութան հարցերով խորհրդական Մայք Ուոլթսը հեռախոսազրուց է ունեցել Իլհամ Ալիևի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ։ «Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ Այս շաբաթ ես խոսեցի Ադրբեջանի...

Ակնհայտորեն, տեղի է ունենում ՀՀ-ի դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչական գործողություն. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է. «Այսօր ողջ օրվա ընթացքում Բաքվի բարբարոսական վարչախմբի անխտիր բոլոր քարոզչամիջոցները կասկածելիորեն մեծ ինտենսիվությամբ տարածում են ապատեղեկատվություն ՀՀ ԶՈՒ-ի կողմից Բաքվի բաշիբոզուկների դիրքերի, իբր, գնդակոծումների մասին։ Սրան...

Թշնամական կողմը մեկ օրում 3-րդ ապատեղեկատվությունն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 20։10-20։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված...

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 18։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի...

Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ։ Այս մասին CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը: «Ես ակնկալում եմ, որ այս շաբաթ երկու նախագահների միջև...

12 մլրդ գումար են վերցրել, 12 աշխատատեղ չեն ստեղծել. Վարդան Ղուկասյան

12 մլրդ գումար են վերցրել, 12 աշխատատեղ չեն ստեղծել: Այս մասին Գյումրիում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: «Երկիրը կործանում են, պիտի աղաղակենք, պիտի խոսենք, ամոթ է, որ...

Սպասվում են տեղումներ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Արևն ու ջերմությունը շատ հաճելի է, բայց մեզ ջուր է պետք: Այսպիսով մարտի 18-ի երեկոյան ժամերից մինչև 22-ը հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ,...

ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հայտարարությունը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 09։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի...