Հարց՝ դատավորին․ դու գիտե՞ս՝ ինչ է մարդասիրությունը․ Էլինար Վարդանյան

11 Հուլիսի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի ֆեյբուքյան գրառումը.

«Երեք երեխաների (փոքրը ութ ամսական է) մայր այս կինը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 470 հոդվածով նախատեսված անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակության համար: Շուրջ 1 տարի թարգմանություն կատարելու համար նա հարցաքննվել է որպես վկա, հետո, իրավաբան գործընկերներս ինձ լավ կհասկանան, շըրըխկ, և արդեն մեղադրյալ է:

Գործը նախնական դատաքննության փուլում է: Դատարանը, որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը, սակայն քանի որ կինը ապրում է վարձակալած տանը, սեփականատերը հրաժարվել է թույլ տալ իր տանը կրի տնային կալանքը: Իսկ դատարանն ինչ է անում դրա փոխարեն, էլի, շըրըխկ և 3 ամսով կալանք: Հիմա այս կնոջը 8 ամսական երեխայի հետ պետք է տեղափոխեն կալանավայր, ուրիշի հոգացությանը չի կարող թողնել:

Մի կարևոր հանգամանք ևս, գործով անցնող մյուս մեղադրյալները կալանավորված չեն:

Հիմա հարց կալանքի որոշում կայացրած դատավոր Արշակ Մաթևոսյանին՝ դու գիտես ի՞նչ է մարդասիրությունը:

Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ներքին համոզմունքը նաև նրա համար է մտածված, որ մի քիչ մարդ մնաք:

Արդարությունն ու արդարադատությունը նաև մարդասիրություն են ենթադրում»։

Նմանատիպ նյութեր

Մեկ տարի առաջ՝ այս օրը, դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Փարաքար համայնքի ղեկավարը. դստեր գրառումը

Մեկ տարի առաջ՝ այս օրը, դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Փարաքար համայնքի ղեկավարը. դստեր գրառումը

Մեկ տարի առաջ այս օրը դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։ Նրա դուստրը հայրիկին ուղղված հուզիչ խոսքեր է գրել։ «Հավատս չի գալիս, որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը կյանքից զրկեցին իմ Պապային, իսկ մեզ՝ երջանիկ ու խաղաղ կյանք...

Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր»

Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր»

Սեպտեմբերի 25-ին ավարտվելու է բուհերի հեռակա ուսուցման բակալավրիատի հայտագրման գործընթացը: Yerkir.am-ը փաստում է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ դիմել է ընդամենը 4 դիմորդ: Սիսիանի մասնաճյուղում գործում է 5 կրթական ծրագիր: Կառավարությունն...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում տեղի է ունենում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և փաստաբան Արամ Օրբելյանի ասուլիսը։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Նախադրյալներ կան Իրանի հետ համաձայնության հասնելու համար. Թրամփ

Նախադրյալներ կան Իրանի հետ համաձայնության հասնելու համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այժմ նախադրյալներ կան Իրանի հետ հակամարտության դադարեցման շուրջ համաձայնությունների հասնելու համար։ «Կարծում եմ՝ շատ նախադրյալներ կան, որ նրանք գործարք կնքեն։ Մենք դա լսում ենք բոլորից»,- նշել է ամերիկացի առաջնորդը՝ խոսելով...

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Վահան Քերոբյանի դուստրը

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Վահան Քերոբյանի դուստրը

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 13-ամյա Naré-ն։ Նա էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրն է։ «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա հոկտեմբերի 24-ին,...