Հարավային Կովկասում մնայուն խաղաղության հասնելու ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել․ Հաքան Ֆիդան

7 Հոկտեմբերի, 2025

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը մասնակցել է է «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) 12-րդ գագաթնաժողովին։ Ի թիվս այլ հարցերի՝ Ֆիդանն անդրադարձել է սույն թվականի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայանգրին, հայտնում է Ermenihaber.am-ը։

Ֆիդանը նշել է, որ Հարավային Կովկասում մնայուն խաղաղության հասնելու ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել: Շեշտել է, որ իրենք ողջունում են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված համատեղ հայտարարությունը։

Նաև նշել է, որ տարածաշրջանում նոր տրանսպորտային կապուղիների և հաղորդակցական ուղիների բացման հարցում ձեռք բերված թափը կնպաստի պատմական «Մետաքսի ճանապարհի» վերակենդանացմանը։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում բնական գազ մատակարարել Ուկրաինային․ Բայրամով

Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում բնական գազ մատակարարել Ուկրաինային․ Բայրամով

Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում բնական գազ մատակարարել Ուկրաինային և դիտարկում է ուկրաինական ստորգետնյա գազապահեստարանների օգտագործման հնարավորությունը տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ամրապնդման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին...

Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան 

  «Վաղը՝ ժամը 16:00-ին, Վաղարշապատի՝ Էջմիածնի դատարանում տեղի է ունենալու մի անօրինակ բան։ Հայաստանի իշխանությունները խայտառակ ճնշման քայլ են անում, և պատմության մեջ նմանը չունեցող դեպք է արձանագրվելու․ Ամենայն Հայոց Կաթողիկոս Նորին...

Հայաստանի Հանրապետությունում մեղադրանքները հարուցվում են քարոզչական նպատակներով․ Լևոն Քոչարյան

  «Պարոն Վարդևանյան, քննարկումների հիմնական մասը վերաբերում էր այստեղ քաղաքական հետապնդման ենթարկվող մարդկանց գործերին: Միայն այս դահլիճում բազմաթիվ նման մարդիկ կան ընդդիմադիր հատվածում, ճիշտ է, ու սա կարևոր է՝ այս հարցը քննարկելը,...

Վերանշանակումներ և ազատում․ Փաշինյանը որոշումներ է ստորագրել

Վերանշանակումներ և ազատում․ Փաշինյանը որոշումներ է ստորագրել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում, իսկ Քրիստիննե Գրիգորյանը՝ Արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում։ Մեկ այլ որոշմամբ՝ Արամ Հակոբյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի...