Իսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը. Ֆիդան

6 Հուլիսի, 2026

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը նախազգուշացրել է, որ Իսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը, եթե դրա համար հնարավորություն ունենա։

«Մենք արժեքավոր ենք համարում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները։ Սակայն չպետք է մոռանալ, որ Իսրայելը կարող է սաբոտաժի ենթարկել գործընթացը, երբ դրա հնարավորությունը ունենա։ Բոլոր կողմերը պետք է այս հարցում զգոնություն ցուցաբերեն», — ասել է Ֆիդանը Haber Global հեռուստաալիքին։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ են սկսել Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Այնուհետև շվեյցարական Բյուրգենշտոկ հանգստավայրում, Դոհայի և Իսլամաբադի միջնորդությամբ, տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները՝ հուշագրի իրագործման վերաբերյալ։ Ինչպես նշվել է բանակցությունների առաջին փուլի ավարտին Պակիստանի և Կատարի համատեղ հայտարարության մեջ, Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, ձեռք է բերվել հուսադրող առաջընթաց, այդ թվում՝ ստեղծվել է հիմք հետագա տեխնիկական խորհրդակցությունների անցկացման համար։

Նմանատիպ նյութեր

Ամեն ինչ հանձնելուց հետո քո հրաժարականը ո՞ւմ է պետք. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

Ամեն ինչ հանձնելուց հետո քո հրաժարականը ո՞ւմ է պետք. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Իշխանությանը հեռացնելու համար ընդդիմությանը ոչ թե իշխանության հետ գործարքի գնալ է հարկավոր, այլ նրա հետ որևէ գործարքի բացառում։ Հետևաբար՝ ընդդիմությանն առաջարկված գործարքը. համաձայնեք Ալիևի բոլոր...

Գրիբոյեդով գյուղում «Merceders»-ը վթարի է ենթարկվել․ 22-ամյա 2 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

Գրիբոյեդով գյուղում «Merceders»-ը վթարի է ենթարկվել․ 22-ամյա 2 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Մելիք Հ․-ն իր վարած «Merceders» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել...

ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է մահացել

ՊՆ-ն հաստատեց. զինծառայող է մահացել

Նոյեմբերի 18-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ից: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է...

Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ Factor

Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ Factor

Factor TV-ի տեղեկություններով՝ Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ն մահացել է: Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին։ Կայքի տեղեկություններով` զինծառայողը Գավառից էր, հայրը երկրում չէ: Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ քիչ...

Ուզում եք Քինգ Քոնգի նման դոշ ծեծեք, հոխորտաք, իրավապահներ ուղարկեք մեր տները, մեր պատասխանն է՝ ոչ. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

Այո՛, Ալիևի սահմանադրությունը Հայաստանում չի անցնելու։ Ուզում եք՝ այսօր Քինգ Քոնգի նման դոշ ծեծեք, հոխորտաք, իրավապահներ ուղարկեք մեր տները։ Մեր պատասխանը ոչ է, Нет, No, NEIN,ո՞ր լեզվով ասենք՝ Ալիևի սահմանադրությունը չի’...