ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը հազիվ թե անվտանգnւթյուն ավելացնի այդ երկրին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«ՀԱՊԿ-ն ապացուցել է իր արդյունավետությունը և ներկայումս ծառայում է որպես եվրասիական տարածքում անվտանգության երաշխավոր։ Հետևաբար, Հայաստանի դուրս գալը այս կառույցից, հավանաբար, չի բարձրացնի հանրապետության անվտանգությունը», — ՏԱՍՍ-ին ասել է Շևցովը։






