Հափշտակության նոր դրսևորում. զերծ մնացեք «բջջային օպերատորների անունից» զանգերի հիման վրա գործողություններ կատարելուց

21 Մայիսի, 2025

Վերջին ամիսներին տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. հեռախոսային հավելվածներով («WhatsApp», «Facebook», «Telegram» և այլն) կամ տարբեր հեռախոսահամարներից զանգահարում են քաղաքացիներին, ներկայանում որպես Հայաստանի Հանրապետությունում գործող կապի օպերատորների աշխատակից և 5G ինտերնետ կարգավորումները թարմացնելու նպատակով՝ հրահանգում են մուտք գործել տարբեր ծրագրեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Մուտք գործելուց հետո, հանցավորները հասանելիություն են ստանում քաղաքացու բջջային հեռախոսում առկա տվյալներին (էլեկտրոնային դրամապանակներ, բանկային տվյալներ և այլն) և հափշտակում դրանցում առկա գումարները կամ ձևակերպում վարկեր:

Հանցագործության զոհ չդառնալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության դատախազությունը հորդորում է քաղաքացիներին, նման զանգեր ստանալիս, զերծ մնալ որևէ գործողություն կատարելուց և կապ հաստատել բջջային հեռախոսահամարը սպասարկող օպերատորի հետ»,- ասված է հաղորդագրությունում:

 

Նմանատիպ նյութեր

ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին

ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի նոյեմբերի 14-ին կայացած նիստում (ԿԸՀ) հերթական համարներ է տրամադրել 2026 թվականի դեկտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների...

Հայաստանը և Թուրքիան մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների լիարժեք բացմանը. Փաշինյան

Հայաստանը և Թուրքիան մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների լիարժեք բացմանը. Փաշինյան

Հայաստանն ու Թուրքիան  մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների լիարժեք բացմանը։ Այս մասին Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում (IIEA)  հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված...

19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ վիրավոր կա

19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ վիրավոր կա

Նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ ժամը 20:50-ի սահմաններում  Ջաջուռ բնակավայրում Շիրակի մարզի բնակիչ 19-ամյա Զաքարիա Մ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին։ Ինչպես հայտնում է...

Հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին 

Հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին 

Երկրորդ միջին քաշային կարգում կայացած մենամարտը տեղի է ունեցել Մոնրեալում անցկացված բռնցքամարտի երեկոյի շրջանակում։ Մենամարտի իններորդ ռաունդի ավարտին Բազինյանը տապալել է մրցակցին, սակայն մրցավարը նոկդաուն չի արձանագրել։ Հաջորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը կրկին ստիպել...