Հանրությունը հերքում է ԿԳՄՍՆ-ի «հերքումը». «Փաստ»

21 Փետրվարի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Ազգային կրթության խորհուրդը երեկ հրավիրել էր հանրային քննարկում՝ «Հայաստանի քանդվող ապագան` փակվող դպրոցներ» թեմայով: Անցած օրերին էլ թե՛ խորհուրդը, թե՛ բազմաթիվ այլ փորձագետներ նշում էին, որ սեպտեմբերից օպտիմալացման անվան տակ իշխանությունները որոշել են փակել 231 դպրոց ՀՀ մարզերում, մեծ մասը Շիրակի ու Սյունիքի մարզերում։ Դրանցից 41-ը գտնվում է «բարձր լեռնային» կարգավիճակ ունեցող բնակավայրերում, որտեղ ընդհանուր առմամբ սովորում է 938 աշակերտ, «լեռնային» կարգավիճակ ունեցող բնակավայրերում փակման ենթակա է 108 դպրոց։ Փակման ենթակա «սահմանամերձ» կարագավիճակ ունեցող բնակավայրերի 57 դպրոցներում ընդհանուր թվով սովորում է 1772 աշակերտ։

Երեկ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ փորձելով հերքել այս տեղեկությունները, սակայն այդ տեքստից այդպես էլ չի հասկացվում՝ ինչն է հերքվում՝ կոնկրետ 231 թիվը, թե ընդհանրապես դպրոցներ փակելու թեման: «Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է հանրակրթության արդյունավետ զարգացմանը, կրթության հասանելիության ընդլայնմանը և որակի բարձրացմանը, այլ ոչ թե կրթական հնարավորությունների սահմանափակմանը»,-նշված է նախարարության հայտարարության մեջ։

Իրականում «հանրակրթության արդյունավետ զարգացում, կրթության հասանելիության ընդլայնում և որակի բարձրացում» փաթեթավորման տակ իրականացվող օպտիմալացման մասին ոչ մի խոսք չկա, այնինչ ակնհայտ է, որ բազմաթիվ բնակավայրերում տեղի է ունենալու դպրոցների միավորման գործընթաց: Թե՛ ԿԳՄՍՆ ՖԲ պաշտոնական էջում, թե՛ նշյալ հայտարարությունը հրապարակած լրատվամիջոցների էջերում բազմաթիվ քաղաքացիներ հերքում էին ԿԳՄՍՆ «հերքումը»՝ որպես օրինակ բերելով իրենց համայնքները, որտեղ նախատեսվում է փակել դպրոցներն ու միացնել հարևան բնակավայրի դպրոցին:

Ոլորտի մասնագետները ևս նշում են, որ այս «հերքումն» ինքնին չի հերքում օպտիմալացման ծրագիրը, որի արդյունքում փակվելու է գյուղական դպրոցների մոտ 30 տոկոսը: Մասնագետները պնդում են, որ այսպիսով իշխանությունները «օպտիմալացված» համայնքներին կանգնեցնում են աստիճանաբար դատարկվելու վտանգի առջև:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Փաստ»  թերթի՝ 21․ 02․ 26

Նմանատիպ նյութեր

Քաղաքական բանտարկյալների և այլ հետապնդվող անձանց իրավունքների համար պայքարը պետք է լինի առաջնահերթություն. փաստաբան

Քաղաքական բանտարկյալների և այլ հետապնդվող անձանց իրավունքների համար պայքարը պետք է լինի առաջնահերթություն. փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հատկապես ծանր է գիտակցել, որ Արսենի կալանավորվել էր մի ընթացքում, երբ արդեն հարյուրավոր դարձած քաղաքական կալանավորումները վերածվել էին բթացած վիճակագրության: Ինքս ափսոսում եմ, որ այս կալնավորման դեպքով որևէ...

Աշխարհաքաղաքական «գործ»․ տեղի կունենա Աննա Գրիգորյանի, Սևակ Խաչատրյանի  և  Արամ Օրբելյանի ասուլիսը

Աշխարհաքաղաքական «գործ»․ տեղի կունենա Աննա Գրիգորյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

Չորեքշաբթի ՝ նոյեմբերի 11-ին, ժամը 11:00- ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում (Էրեբունի Պլազա Բ/Կ) տեղի կունենա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Սևակ Խաչատրյանի և փաստաբան Արամ Օրբելյանի ասուլիսը: Այս մասին հայտարարություն...

Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան

Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան

Տևական ժամանակ է, ինչ ուղիղ խոսում ենք այն մասին, որ կալանքը Հայաստանում վերածվել է ոչ միայն քաղաքական ռեպրեսիվ գործիքի, այլև հենց չարիքի։ Այս մասին գրում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։ «Արսեն Գևորգյանը, պաշտպանված լինելով...

Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։ Գևորգյանը կալանավորվել էր...

ՏԻՄ ընտրական պրոցեսում սա մահվան երկրորդ դեպքն է. քաղաքագետ

ՏԻՄ ընտրական պրոցեսում սա մահվան երկրորդ դեպքն է. քաղաքագետ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Գևորգյանը, որը Ստեփանավան համայնքի ղեկավարի հոկտեմբերին կայանալիք ընտրությանը Ուժեղ Հայաստան կուսակցության համայնքապետի թեկնածու էր։...