Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

9 Հունվարի, 2026

Հունվարի 9-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Մարտունիի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Բաղրամյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի, Արթիկի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր

Ալիևը մեղադրում է Հայաստանին՝ «մշակութային ցեղասպանության» համար

Ալիևը մեղադրում է Հայաստանին՝ «մշակութային ցեղասպանության» համար

Հայաստանի հետ «խաղաղություն հաստատած» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմել է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների խորհրդարանների միության 20-րդ նստաշրջանի մասնակիցներին՝ մեղադրելով մեզ «մշակութային ցեղասպանություն իրականացնելու» մեջ։ Այս...

Մինչև հունիսի 27-ը ներառյալ սպասվում են տեղումներ, նաև կարկուտ. Գագիկ Սուրենյան

  «Այն հատկապես ակտիվ կլինի հունիսի 24-ին և 27-ին, հատկապես գիշերը և երեկոյան ժամերին հանրապետության մեծ մասում կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ։ Առանձին հատվածներում նաև կարկուտ կտեղա։ Հունիսի 25-ին և 26-ին ցիկլոնն իր...

Ոչ մի պատճառաբանություն չկա, թե ինչու ԿԸՀ-ն տվեց համաձայնություն․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

  «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական օրենսգրքով ունի լիազորություն․ այդ լիազորությունն է համաձայնություն տալ պատգամավորի թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցել ու քրեական մեղադրանք առաջադրելուն: Մենք...

Ազգի ուժն ու հարատևությունը հիմնված են նրա ավանդույթների և հավաքական հիշողության վրա. Արամ Վեհափառ

Ազգի ուժն ու հարատևությունը հիմնված են նրա ավանդույթների և հավաքական հիշողության վրա. Արամ Վեհափառ

Դպրեվանքի մեծ ընտանիքը սիրո սեղանի շուրջ համախմբվեց Սուրբ Աստվածածին վանքում։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին գլխաւորութեամբ, Երկուշաբթի, 22 Յունիս 2026-ի երեկոյեան, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքի շրջափակին...

Ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: «Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)»: Հիշեցնենք, որ երեկ Երևանի...