«Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվեց դատարանում․ Գրիգոր Իսկանդարյան

5 Հուլիսի, 2025

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը դատի էր տվել Տիգրան Ավինյանի հորը՝ Opel-ի վարորդներին «համբալ» անվանելու համար։

Ֆեյսբուքյան էջում Իսկանդարյանը քիչ առաջ գրել է․ ««Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվեց դատարանում․ «Մայր Հայաստանի» հերթական հաղթանակը։ Դատարանը մեր հայցը բավարարել է մասնակի՝ 250 հազար դրամի չափով, մենք պահանջել էինք 500 հազար դրամ։ Գումարը գնալու է բարեգործությանը։ Կսպասենք իրադարձություններին, տեսնենք՝ ինչպես է զարգանում, դիմում են վերաքննիչ, թե չեն դիմում»։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդեմ ԿԸՀ-ի

ՀՀ վարչական դատարանում տեղի է ունենում դատական նիստ՝ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդեմ ԿԸՀ-ի գործով։ ՀՀ երկրորդ նախագահը պահանջում է անվավեր ճանաչել իրեն անձեռնմխելիությունից զրկելու որոշումը: Երրորդ կողմ է ներգրավվել Գլխավոր...

Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ»

Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նախընտրական փուլում Եկեղեցու դեմ արշավի ժամանակավոր դադարը պայմանավորված էր հարցումներով, որ այդ արշավը վնասում է ՔՊ-ին։ Բայց որ Փաշինյանը չի հրաժարվել կաթողիկոսին հանելու մտասեւեռումից, ակնհայտ էր բոլորին։ Վեհափառին մոտ շրջապատից մեզ...

500 աշխատատեղի ու 6 միլիարդ հարկի կորուստի վրա հռճվող նախարարը. «Ժողովուրդ»

500 աշխատատեղի ու 6 միլիարդ հարկի կորուստի վրա հռճվող նախարարը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շաբաթներին ակնհայտ է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ճնշումների շրջանակում սկսել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տնտեսական ակտիվների դեմ ուղղված քաղաքականություն՝ փորձելով նրան հեռու պահել քաղաքական պայքարից։ Այդ գործընթացի...

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Վաղ առավոտյան ձերբակալել են «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին, հայտնում են «ՀայաՔվե»–ից։

ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»

ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև ՀՀ Սահմանադրական դատարանը դեռ չի սկսել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արդեն ակտիվ պայքար է ընթանում նոր Ազգային ժողովի...