Համատարած ատելության և բռնության խոսք, և պատասխանատվության ենթարկված ոչ մի իշխանական «քարոզիչ». Լիլիթ Գալստյան

12 Հուլիսի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ 16.07.2021թ․ ԵԴ/0093/02/20 գործի շրջանակում, Արման Բաբաջանյանին ճանաչել է ԶՐՊԱՏՈՂ։ Դատարանի վճռով Ա․ Բաբաջանյանը պիտի հերքեր և ներողություն խնդրեր ՀՅ Դաշնակցությանը՝ վերջինիս հեղինակությունը վարկաբեկելու և արատավորելու, իր հրապարակային խոսքում կուսակցության հասցեին սուտ տեղեկություններ տարածելու և ահաբեկչության մեջ մեղադրելու համար։

Այն, որ Ա․ Բաբաջանյանը խրոնիկական զրպարտիչ է, ապացուցվել է նաև դատական այլ վճիռով/-ներով։ 2021թ․ դատարանը պարտավորեցրել է Ա․ Բաբաջանյանին հերքել մեկ այլ զրպարտություն՝ ՀՀ նախկին վարչապետ և ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները, նաև վնասի փոխհատուցում է գանձել։

Ա․Բաբաջանյանը 2021-ից մինչր օրս ոչ միայն խուսափել է կատարել Դաշնակցության մասով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, այլև շարունակում է իր զրպարտչական էությունն ու վարքը, այս անգամ անուններ հնչեցնելով և Դաշնակցությանը կապելով հոկտեմբերի 27-ի հետ։

Բնկանաբար, քպ-ական քարոզչամեքենան այս լկտի և անբարո սուտը տարածելու գլխավոր գործիքն է ու շահառուն։

Անցնող չորս տարիներին երեք պաշտոնական նամակ եմ ուղղել Գլխավոր դատախազին, ամեն անգամ խորհրդարանում ներկայացվող տարեկան զեկույցների քննարկման ընթացքում հարց բարձրացրել, թե Գլխավոր դատախազությունն ինչ միջոցներ է ձեռք առնում՝ զրպարտողի նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու, ինչպես նաև վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:

Ամեն անգամ խայտառակ և նույնաբովանդակ մի դատարկաբանություն եմ լսում-ստանում, թե ընթացք է տրվել, ու ծիծաղելիորեն նույն շղթան կրկնվում է ամեն անգամ, արդեն 4 տարի։

Փաստորեն, գլխավոր դատախազությունը քաջալերում է ԱԲ-ին իր անգործությամբ, այն դեպքում, երբ դատարանի վճռի չկատարումն այլևս քրեական հանցագործություն է որակվում։

Բնականաբար, Ա․ Բաբաջանյանին պատասխանատվության ենթարկելը զրո ճիգ էր պահանջում դատախազությունից։ Թե ինչու Աննա Վարդապետյանը բացառիկ գորովանք ունի Արման Բաբաջանյանի նկատմամբ և միևնույն ժամանակ մասնագիտական կամքի զրո դրևորում, դժվար չէ գուշակել։

Եվ սա ոչ միայն արդարադատության բռնաբարում է, Գլխավոր դատախազի ինստիտուտի վարկաբեկում և ակնհայտ անգործություն, այլև ավելի քան ուղիղ ապացույց, որ Գլխավոր դատախազը շարունակում է լինեն ռեժիմի շահերը սպասարկող վարչապետի օգնականը, իսկ դատախազությունը սոսկ ընդդիմադիրներին քաղաքական ռեպրեսիայի ենթարկող, վախի մթնոլորտ տարածող, քաղաքական պատվեր կատարող գործիք է։

Տիկին Վարդապետյան, ընդդիմադիրներին գետին փռելու, ԱԱԾ պադվալները լցնելու հրահանգներում բացառիկ օպերատիվ եք, նախանձախնդիր ու «անաչառ», իշխանամերձների ատելության խոսքն ու բռնությունները չեք տեսնում, չեք լսում Հայաստանի պետական շահերը ոտնահարող առերևույթ պետական շահերի դավաճանության բազմաթիվ դրսևորումներ ու ապօրինություններ։

Բայց, ինչպես խորհրդարանում ձեր երեսին նայելով եմ ասել, կրկնում եմ՝ գալու է պատասխան տալու ժամանակը, և դուք պատասխանատվություն եք կրում-կրելու երկրում տիրող ամենաթողության և սելեկտիվ «արդարադատության համար»։

Ցավոք, դուք որ միայն վարչապետին, այլև վարչախմբին աֆիլացված գործիք եք, որը չարաշահում է իր պաշտոնն ու ոտնատակ տալիս արդարությանն ու պետության շահին ծառայելու բարձր առաքելությունը։

Համատարած ատելության և բռնության խոսք, և պատասխանատվության ենթարկված ոչ մի իշխանական «քարոզիչ»։

Համատարած ոստիկանական բռնություններ և խոշտանգումներ, և պատասխանատվության ենթարկված ոչ մի ոստիկան։

Ոչովհետև դուք իշխող ուժի համար ավտորիտար ռեժիմ կառուցելու կարևոր ճարտարապետներից եք!!!!!

Հ․Գ․ Հղումով՝  Ա․Բաբաջանյանի առնչությամբ բազմաթիվ նամակների ոդիսականը»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...