Համարձակություն ունեցեք գոնե 1 քմ անկախ Հայաստանի տարածք հետ բերեք. Մհեր Մելքոնյան

Մրտ 10, 2025

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրել է.

«Երեկ վարչապետի աթոռը ձիգ գրկած աձնավորությունն իր խմբակի տարբեր տրամաչափի չինովնիկների հետ Գյումրիում էր։

Նպատակը` գալա միջոցառման մասնակցությունն էր, որը նվիրված էր Գյումրիում և Փարաքարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական դրույթների ներկայացմանն ու դրամահավաքի արդյունքների ամփոփմանը։

Վերջինս իր ոճին հավատարիմ երկար ու դատարկ ելույթ ունեցավ` ներկայացնելով իրենց ապազգային խմբակի կողմից իբր կատարված ապօրինի գույքի վերադարձմանն ուղղված աշխատանքները։

«Ռենջ Ռովեր» առ «Ռենջ Ռովեր», «Բրաբուս» առ «Բրաբուս», «Յաշիկ առ Յաշիկ», «Բերդ առ Բերդ», «Փողոց առ Փողոց», «Խանութ առ Խանութ» խոստացավ վերադարձնել Ժողվարչապետը։

Ինչպես միշտ , врёт и не краснеет….

Ժողվարչապետին հիշեցնեմ, որ Ադրբեջանը երկու տարուց ավել է, ինչ օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառ.կմ տարածք( էլ չեմ խոսում Արցախի Հանրապետության մասին)։

Պարոնա՛յք քպ֊ականներ, սկզբից համարձակություն ու վճռականություն ունեցեք գոնե մեկ քառ. մետր անկախ Հայաստանի տարածք հետ բերեք…

Հայաստանի Հանրապետության կազմաքանդումը շարունակվում է…..»:

Նմանատիպ նյութեր

​Երևանում մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

​Երևանում մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում մայիսի 3-ի երեկոյան, 4-6-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։...

Զելենսկին մերժել է մայիսի 9-ին եռօրյա զինադադարի մասին Պուտինի առաջարկը

Զելենսկին մերժել է մայիսի 9-ին եռօրյա զինադադարի մասին Պուտինի առաջարկը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է մայիսի 9-ին եռօրյա զինադադարի մասին Պուտինի առաջարկը՝ հայտարարելով 30 օր ժամկետով հրադադարի հասնելու անհրաժեշտության մասին: Այս մասին փոխանցում է forbes.ru-ն։ Նրա խոսքով՝ «անհնար է երեք, հինգ, յոթ օրում որևէ բանի շուրջ...

ԶԼՄ-ներն ու լրագրողներն իշխանության համար, ըստ էության, դարձել են դասակարգային թշնամիներ. ՀԺՄ

ԶԼՄ-ներն ու լրագրողներն իշխանության համար, ըստ էության, դարձել են դասակարգային թշնամիներ. ՀԺՄ

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մամուլի ազատության միջազգային օրը՝ մայիսի 3-ը, ցավոք, Հայաստանում նշվում է մամուլի ու լրատվամիջոցների նկատմամբ իշխանությունների կողմից կիրառվող ճնշումների, անհանդուրժողականության...

Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում, թեև դանդաղ և աստիճանաբար, դեռևս թուլանում են․ Բենիամին Պողոսյան

Մոսկվան հնարավոր է դառնա Հարավային Կովկասի թիվ 2-րդ արտաքին խաղացողը։ Երևանում Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի  թիմի կողմից կազմակերպված «Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսությունը և հնարավոր հետևանքները...

Քաղաքականության մեջ հայտնված կապիկի ու խաղացնող կապիկների բնորոշում․ Գեղամ Մանուկյան

Քաղաքականության մեջ հայտնված կապիկի ու խաղացնող կապիկների բնորոշում․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Քիչ առաջ ուղարկեցին արցախատյացությամբ ու նիկոլական թեզերի պաշտպանությամբ հայտնի մի ալիքով հրճվանքով տարածված կարճ տեսանյութ Գառնիկ Իսաղուլյանի կատարմամբ։ Այսքան տարի տարբեր ստվերային...