Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը․ ՔՊ-ականների նախագիծը

16 Հունիսի, 2026

ՔՊ-ական պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Ալխաս Ղազարյանը և Հասմիկ Հակոբյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագծերի փաթեթ, որով առաջարկում են սահմանել, որ Հայաստանում համապետական ընտրություններին և հանրաքվեներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող այն անձինք, որոնք ընտրություններին նախորդած մեկ տարվա ընթացքում 6 ամիս, առավել ճգրիտ՝ 183 օր բնակվել են Հայաստանում։

«Ընտրությունները պետք է արտացոլեն այն անձանց կամքը, որոնք իրապես գտնվում են այդ պետության որոշումների ազդեցության տիրույթում: Այս իմաստով, թեև քաղաքացիությունը ելակետային է ժողովրդաիշխանության իրացման համար, սակայն անհրաժեշտ է ապահովել նաեւ մասնակցային ժողովրդավարության բովանդակային կողմը, այսինքն՝ ընտրողի բավարար կապը պետության հետ:

Ավելին, քաղաքացիությունը չի դրսեւորվում միայն որպես իրավական պատկանելություն: Մասնավորապես, քաղաքացիությունը ոչ թե սոսկ իրավական կապ է պետության հետ, այլ նաև՝ պատկանելություն և մասնակցություն այդ պետության քաղաքական կյանքին և իր շահերը շոշափող համապատասխան որոշումների կայացմանը: Հետևապես, այս տեսանկյունից ևս, ժողովրդաիշխանության իրացման առանցքային եղանակներին մասնակցությունն օբյեկտիվորեն առավել արդարացված կարող է լինել այն քաղաքացու համար, ում համար տվյալ պետությունը հանդես է գալիս որպես հիմնական շահերի կենտրոն՝ դրան համապատասխան հետեւանքներով հանդերձ. քաղաքացին ոչ միայն մասնակցում է հանրային իշխանության ձեւավորմանը, այլեւ՝ ստանձնում է այդ իշխանության գործունեության հետեւանքները կրելու պատրաստակամություն՝  ներգրավվելով այդ իշխանության նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությանը»,- ասված է հիմնավորման մեջ:

Նախագծի հեղինակների ներկայացմամբ՝ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կապահովվի ժողովրդաիշխանության իրացման համակարգային միասնականությունը՝ երաշխավորելով ժողովրդավարական կառավարմանը այն քաղաքացիների մասնակցությունը, որոնց կապը պետության հետ ունի իրական բնույթ և բովանդակություն:

Նմանատիպ նյութեր

Ի գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրենների

Ի գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրենների

Հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննությունները կազմակերպելու նպատակով տվյալ առարկաների թեստերը Գնահատման և թեստավորման կենտրոնի www.atc.am կայքում կտեղադրվեն վերաքննության օրերին: Ժամը 10:00-ին կայանալիք առարկայի թեստը կտեղադրվի ժամը 09:30-ին, իսկ...

Պրոհայկական քաղաքականությունն այն է, որ ես չեմ ուզում հայի գումարը թողնեմ ուրիշին․ Նարեկ Կարապետյան

  «Մենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետներ, ոլորտի պրոֆեսիոնալներ: Կարող էինք ձեր մոդելով գնալ (ամենայն հարգանքով բոլորի հանդեպ)․ ձեր առաջարկած թեկնածուների մեջ մեկ հոգի ես տեսա, որ եղած թեկնածուների համեմատ այդ...

Որքան գոռում եք Եվրոպա, այնքան ավելի են վատթարանում մարդու իրավունքները ՀՀ-ում․ Աննա Գրիգորյան 

«Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի ղեկավարի ընտրության հարցն ենք քննարկում և, անկեղծ ասած, ես միգուցե և չմոտենայի ամբիոնի եզրափակիչ ելույթ ունենալու համար, եթե որոշ հարցադրումներ չհնչեին տիկին Հովսեփյանին։ Այն հարցադրումները, որոնք...

Դուք կուրացած եք Թուրքիայի նկատմամբ վախից․ Իշխան Սաղաթելյան

  «Անցնող օրերին, երբ որ իմ դաշնակցական ընկերները կամ ընդդիմության ներկայացուցիչները այս ամբիոնից խոսում էին հայկական շահի մասին, իշխանության որոշ պատգամավորներ շատ հետևողական, մեղադրական տոնով հարցադրում են հնչեցնում, թե ինչու չեք...

Ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Իրանի զինված ուժերը ուշադիր հետևում են Պարսից ծոցի պետությունների տարածքում ԱՄՆ ԶՈՒ-ի տեղակայմանը և ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկեն որպես ագրեսիա Թեհրանի դեմ: Այդ մասին հայտարարել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Աբդոլլահին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «ԱՄՆ...