Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոսն այցելել է Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

26 Մարտի, 2025

Մարտի 26-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն է այցելել Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մուամմեր Հաքան Ջենքիզը և փոխհյուպատոս Էրինը:

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից մանրամասնում են՝ ողջունելով հյուրերին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը շնորհավորել է Մ. Ջենքիզին՝ նախ երկարաժամկետ դադարից հետո Թուրքիայի հյուպատոսության վերաբացման,  ապա այդ պաշտոնում իր նշանակման և Ռամադան ամսվա կապակցությամբ:

Նա տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը գործում է Հալեպում ավելի քան 30 տարի և իր հիմնադրման օրվանից երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը, նույնիսկ Հալեպի պաշարման և պատերազմի օրերին: Ա. Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել վերջերս ՀՀ-ից Սիրիա մարդասիրական օգնության տեղափոխման հարցում թրքական կողմի աջակցության և այդ երկրով ավտոշարասյան անարգել անցման կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Մ. Ջենքիզը նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելելու Հալեպում գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն և ծանոթանալու իր հայ գործընկերոջը:

ՀՀ գլխավոր հյուպատոսը հաջողություն է մաղթել թուրք գործընկերոջը իր դժվարին առաքելությունում է: Հանդիպման ավարտին Մ. Ջենքիզը ջերմ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հրավիրել է Ա. Ավետիսյանին Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացմանը, ինչպես նաև հարմարության դեպքում այցելելու ԹՀ հյուպատոսության ժամանակավոր գրասենյակ՝ հրավերն ընդունվել է: Կողմերը պայմանավորվել են շարունակել գործակցությունը:

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել. Թրամփ

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել. Թրամփ

ԱՄՆ վարչակազմը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել, եթե նրա իշխանությունները չհամաձայնեն կարգավորման հարցում Վաշինգտոնի պայմաններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ֆլորիդա նահանգում աջակիցների առջև ունեցած ելույթում...

Իրանը հարվածել է քրդական PJAK խմբավորման մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին. ԻՀՊԿ

Իրանը հարվածել է քրդական PJAK խմբավորման մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին. ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կանխարգելիչ հարված է հասցրել «Քրդստանի ազատ կյանքի կուսակցություն» (PJAK) խմբավորման հավաքի և մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին, հայտնում է Mehr-ը՝ հղում անելով ԻՀՊԿ-ի հայտարարությանը։ PJAK-ը քրդական...