Հակահայ Նիկոլը Թրամփի հրամանով սեղմեց Սաֆարովին հերոսացնող Ալիևը ձեռքը. Գագիկ Համբարյան

20 Փետրվարի, 2026

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «22 տարի առաջ փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի հայատյաց մարդասպան Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին… Տարիներ անց Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանը ծախեց Սաֆարովին Ալիեին, ում Ադրբեջանում ազգային հերոսի կարգավիճակ են տվել…
Վաշինգտոնում Հայաստանը ներկայացնող թուրքի կոշիկ լիզող, թուրքից խաղաղություն աղերսող, սեփական երկրի և ժողովրդի պատմությունը և անցյալը ուրացող, հակահայ Նիկոլը Թրամփի հրամանով սեղմեց Սաֆարովին հերոսացնող Ալիևը ձեռքը, որից երկու աթոռ այն կողմ վեր էր ընկած նույն թրքամետ Օրբանը…
Ադրբեջանում շարունակում են հերոսացնել հայատյացներին, իսկ Հայաստանի թրքամետ իշխանությունները ծպտուն չհանեցին Մարգարյանի սպանության 22-րդ տարելիցի օրը, որ չնեղացնեն Ալիևին…
Սեփական պատմությունը ուրացողները և թշնամուց խաղաղություն մուրացողներն էլ ավելի մեծ աղետներ են բերելու սեփական ժողովրդի գլխին…»:

Նմանատիպ նյութեր

Թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը գործարար համաժողովը կանցկացվի Հայաստանում․ Միրզոյան

Թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը գործարար համաժողովը կանցկացվի Հայաստանում․ Միրզոյան

Վերջերս ունեցանք շատ հաջողված գործարար համաժողով Կարսում, Հայաստանից գնացել էր պատկառելի բիզնես պատվիրակություն, թուրքական կողմի առաջարկով և մեր ցանկությամբ, մենք մեծ հաճույքով համաձայնեցինք, պլանավորում ենք մյուս գագաթնաժողովը Հայաստանում հոկտեմբերի սկզբին տեղի...

Չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին․ Միրզոյան

Չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին․ Միրզոյան

Ռուսաստանը, ըստ էության, իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է քան ռազմավարական գործընկերը, մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, որը ավելին է քան ռազմավարական գործընկերը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում...

ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

Ռուսաստանը ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որը կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը՝ ամերիկացի միջնորդների մասնակցությամբ,...

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար, ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին։ Այս մասին հայտնում է «24News»-ը։ Ըստ աղբյուրի տվյալների՝ իրավապահները համայնքապետին տեղափոխում են Երևան։...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում բախվել են «Infiniti» մակնիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի։ Ինչպես...