Գյումրու քաղաքապետին պաշտպանելու համար ձերբակալվել է ՔՊ-ական պատգամավորի զոքանչը. «Հրապարակ»

24 Հոկտեմբերի, 2025

Ըստ ՀՀ  քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձինք մի շարք աշխատակիցների՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով, ցուցում են տվել, որպեսզի վերջիններս հրահանգավորեն իրենց ենթակայության ներքո գտնվող մանկապարտեզների տնօրեններին՝ սաներին տուն ուղարկել և իրենց անձնակազմի հետ անմիջապես մեկնել համայնքապետարան՝ թույլ չտալու ձերբակալել համայնքի ղեկավարին:

Արդյունքում, նման ցուցումից հետո, բազմաթիվ մանկապարտեզների տնօրեններ դադարեցնելով աշխատանքը՝ անձնակազմի հետ միասին ժամանել են համայնքապետարանի հարակից տարածք և միացել հավաքի մասնակիցներին:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում չորս անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 46-486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելուն դրդելը):

Համայնքապետարանի երեք աշխատակից ձերբակալվել է:

Սույն քրեական վարույթը միացվել է զանգվածային անկարգություններին մասնակցելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին:

Նախաքննությունը շարունակվում է: Hraparak.am-ի տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչն է, որը աշխատում է քաղաքապետարանի կրթության բաժնում, և իբր նա է զանգել ու հրահանգել մանկապարտեզների վարիչներին գործադուլ անել, գնալ քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ, պաշտպանել քաղաքապետին։

 

Նմանատիպ նյութեր

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքը արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «Օրենքը ժողովրդի կամքն է բարձրացված օրենքի աստիճանի»։ Բայց քանի-որ Հայաստանը համարվում է «ժողովրդավարության բաստիոն», հետևաբար մեր...

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora»,...

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը...

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել...