Գյումրու կառավարման հարցը մնում է բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ»

11 Հունիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գյումրիում կառավարման ճգնաժամը գնալով խորանում է։

Բանն այն է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո քաղաքի ղեկավարումը փաստացի փոխանցվել է նրա փեսային՝ Ավետիս Առաքելյանին։

Ինչպես արդեն հայտնի է, Ավետիս Առաքելյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով մասնակցել է խորհրդարանական ընտրություններին։ Նա նախընտրական ցուցակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, և պատգամավորական մանդատը ստանձնելու դեպքում քաղաքի կառավարման հարցը կրկին մնում է անորոշ։

Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարել էր, որ Գյումրիում հնարավորինս արագ պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ։

Armlur.am-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները դեռևս չեն հստակեցրել ընտրությունների անցկացման ժամկետները, սակայն հակված են Գյումրու քաղաքապետի պաշտոնում կրկին առաջադրել Սարիկ Մինասյանին։

Ի դեպ, Սարիկ Մինասյանը նույնպես պատրաստվում է ստանձնել պատգամավորական մանդատը և ժամանակավորապես աշխատել Ազգային ժողովում, մինչև իշխանությունները վերջնական որոշում կայացնեն արտահերթ ընտրությունների վերաբերյալ»։

Նմանատիպ նյութեր

Զարմանալի չէ, որ վարչապետը ուղղակի արդարացնում է քաղաքական մարմնում բռնությունը․ Արթուր Ղամբարյան

Զարմանալի չէ, որ վարչապետը ուղղակի արդարացնում է քաղաքական մարմնում բռնությունը․ Արթուր Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը գրել է. «Զարմանալի չէ, որ վարչապետը ուղղակի արդարացնում է քաղաքական մարմնում բռնությունը: Պարզապես այսօրվա դեպքերը պետք է ընկալել նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացում ընդդիմության կամքը կոտրելու,...

Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում

Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում

Ինչպես արդեն հայտնել ենք, «Ազիմուտ» ավիաընկերության՝ Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվել։ Mash-ի տեղեկություններով՝ ինքնաթիռի GPS տվիչի հետ կապված խնդիր է առաջացել, ինչի հետևանքով անձնակազմը նավիգացիոն խնդիրների...

Իրականում, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել․ պարզապես Վահագնին իր տեղը ցույց տվեցի․ Արթուր Սուքոյան

Իրականում, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել․ պարզապես Վահագնին իր տեղը ցույց տվեցի․ Արթուր Սուքոյան

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը գրել է․ «Այսօր առավոտյան տեղեկացա, որ իմ մուտքն Ազգային Ժողով արգելափակվել է՝ երեկ ԱԺ սրճարանում Վահագն Ալեքսանյանի հետ տեղի ունեցած «միջադեպի» պատճառով։ Իրականում, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել․ պարզապես Վահագնին...

Աղետի ազդանշան է տվել Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը՝ թռիչքից 15 րոպե անց

Աղետի ազդանշան է տվել Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը՝ թռիչքից 15 րոպե անց

«Ազիմուտ» ավիաընկերության՝ Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվել։ Այս պահին ինքնաթիռը շրջադարձ է կատարում՝ վերադառնալու մեկնման օդանավակայան։ Օդանավում կարող է գտնվել մինչև 100 ուղևոր։ Այդ մասին հայտնում է «Mash»...