Գյումրիում տեղի ունեցած ցույցերին մասնակից 4 անձի գործով նախաքննությունն ավարտվել է

20 Հունվարի, 2026

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը և արդարադատության իրականացմանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ չորս անձի մասով:

Քրեական վարույթը Ա.Ա.-ի, Կ.Ղ.-ի (Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 46-452-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն օժանդակելը), 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)), Ս.Ղ.-ի (46-452-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով  (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն օժանդակելը), 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)) և Ա.Մ.-ի (441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը)) վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր

Սրբուհի Գալյանը չի պատրաստվում համաներում հայտարարելու նախագիծ ներկայացնել․ ԱԺ պատգամավորը՝ կալանավայրերի վիճակի մասին

Սրբուհի Գալյանը չի պատրաստվում համաներում հայտարարելու նախագիծ ներկայացնել․ ԱԺ պատգամավորը՝ կալանավայրերի վիճակի մասին

«Մարդը, որ մտնում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, չգիտի՝ արդյոք դուրս կգա՞ այնտեղից, թե՞ այդ շենքը կփլուզվի իր գլխին»։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տիրող անմարդկային պայմանների մասին Ազգային ժողովում ահազանգել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության...

Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գնաճի

Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գնաճի

Փարիզում այսօր հազարավոր մարդիկ դուրս ես եկել փողոց՝ բողոքի ակցիա իրականացնելու՝ ընդդեմ գների աճի և անվտանգության ուժերի կոշտ գործողությունների։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։ Մասնակիցները բերել էին տարբեր դրոշներ և պաստառներ. ոմանք անդրադառնում էին կյանքի...

ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից

ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից

ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից, կասեցվել է նրանց լիազորությունները: Հիշեցնենք՝ այսօր մամուլում տեղեկություններ են տարածվել, որ ԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու...

ԵԽԽՎ ավելի քան 100 պատգամավորներ դատապարտել են Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի ու քաղաքական կալանավորումը․ Վարդևանյան

ԵԽԽՎ ավելի քան 100 պատգամավորներ դատապարտել են Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի ու քաղաքական կալանավորումը․ Վարդևանյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ավելի քան 100 պատգամավորներ դատապարտել են Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի ու քաղաքական կալանավորումը։ Այս մասին գրել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։ Եվրոպայում չկա մեկ այլ երկիր, որտեղ ընդդիմադիր երեք առաջնորդներ...

Իմ կալանքի նիստի ժամանակ ասել եմ, որ օրը գալու է․ մաղթել եմ, որ իրա գործը չքննի իր նման դատավոր. Կոչուբաև

Իմ կալանքի նիստի ժամանակ ասել եմ, որ օրը գալու է․ մաղթել եմ, որ իրա գործը չքննի իր նման դատավոր. Կոչուբաև

Ինչի է ինձ թվում, որ վաղը կարդալու ենք, որ Մասիս Մելքոնյանի կալանքի միջնորդությունը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին, ով միջնորդությունը բավարարաել է ու Մասիս Մելքոնյանին կալանավորել 2 ամիս ժամկետով։ Այս մասին գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Ես երբեք չեմ...