Գյումրիում հիվանդանոցի բաժանմունքի վարիչը հափշտակել է 11 մլն դրամ. ՔԿ

25 Օգոստոսի, 2025

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» մանկաբուժական բաժանմունքի վարիչը բուժքույրերի հետ պետպատվերի շրջանակներում բուժօգնություն տրամադրելու պատրվակով տարբեր երեխաների ձևական գրանցել են հիվանդանոցում և խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումարներ:

ՔԿ-ից հայտնում են, որ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» պաշտոնատար անձինք կեղծված հիվանդության պատմագրերը վճարման են ներկայացրել էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգ՝ հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ 11 մլն 26 հզր 100 ՀՀ դրամ գումար։

Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 10 մլն 159 հզր ՀՀ դրամը։

Նմանատիպ նյութեր

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն ընդունել է Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին։ Հաղորդվում է, որ ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսն ու Սարմեն Բաղդասարյանն անդրադարձել են Հայաստանի ներքին իրավիճակին, Հայաստան-Լիբանան...

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի Հանրապետության իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը և այն արձանագրումը, որ առկա տարաձայնություններից վեր պետք է դասվեն ազգային ու պետական նշանակության առաջնահերթությունները։ Այս մասին գրել է...

Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն․ փաստաբան

Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն․ փաստաբան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի Բարձր դատարանի ընտրություններն այն ցցուն օրինակն են, թե ինչպես են կազմակերպվում ընտրությունները ՀՀ-ում։ Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրության արդյունքում ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն։ Վլադիմիր...

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը

Դատական իշխանությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովում Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը»։...

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. 7 տարվա ընթացքում այդ թիվը կազմում է 14 մլրդ դոլար։ Հայաստանը, մասնավորապես Երևանը կարող էր փակել արտաքին պարտքը 7 տարվա ընթացքում, եթե ունենար...