Գյումրիում և Փարաքարում այսօր ընտրություններ են

30 Մարտի, 2025

Այսօր Գյումրիում ու Փարաքարում ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն է։  Քվեարկությունը կմեկնարկի 08։00-ին, կավարտի 20։00-ին։

Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։

«Քաղաքացիական պայմանագիր»կուսակցություն,  նախընտրական ցուցակը  գլխավորում է Սարիկ Մինասյանը։ «Հայաստանի կոմունիստական» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։«Ապրելու երկիր» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը։

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք(«Ինտելեկտուալ Հայաստան», «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցություններ), նախընտրական ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։

«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է Արտյոմ Թումանյանը։

«Եվրադաշինք»-ը («Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություններ), նախընտրական ցուցակը գլխավորում էԼևոն Բարսեղյանը։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղարաղազարյանը։

«Մեր քաղաքը» դաշինքը («Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցություններ),   նախընտրական ցուցակը գլխավորում է Մարտուն Գրիգորյանը։

«Իմ հզոր համայնք» կուսակցություն,նախընտրական ցուցակը գլխավորում է  Ռուբեն Մխիթարյանը։

Գյումրի համայնքում ձևավորվել է 82 տեղամաս։

Մարտի 22-ին ՆԳՆ հրապարակած տվյալների համաձայն, այստեղ ընտրելու իրավունք ունի 111. 236 մարդ։

Փարաքարում ավագանու ընտրություններին մասնակցում է չորս քաղաքական ուժ։

Փարաքարում ձևավորված է 16 տեղամաս։ Այստեղ ընտրելու իրավունք ունի 20 967 քաղաքացի։

Փարաքարում ընտրություններին մասնակցում է քաղաքական չորս ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը), «Ազգային առաջընթաց»(ցուցակը գլխավորում էԴավիթ Մինասյանը), «Կայունություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Գոռ Սարիբեկյանը) և «Միասնություն» կուսակցությունների դաշինքը՝  կազմված «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից (ցուցակը գլխավորում է Վոլոդյա Գրիգորյանը):

Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ-ն գրանցել է 5 ՀԿ-ի, ընդհանուր առմամբ ընտրությունների ընթացքին հետևել ու հետևելու է  347 դիտորդ։ Առավել մեծ թվով դիտորդներ ունի «Հայաքվե»-ն, որի կազմում են «Երիտասարդական ակումբների դաշնություն», «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ները։ Այս առաքելությունը հավատարմագրել է 186 դիտորդի։

ԿԸՀ-ից հայտնել են, որ Գյումրիի և Փարաքարի բոլոր տեղամասերից իրականացվելու է համաժամանակյա ուղիղ հեռարձակում:

Ընտրությունների լուսաբանման համար գրանցվել է հայաստանյան 38 լրատվամիջոց, որոնք ընդհանուր առամամբ հավատարմագրել են մոտ 300 լրագրող, օպերատոր, լուսանկարիչ։

Նմանատիպ նյութեր

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել. Թրամփ

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել. Թրամփ

ԱՄՆ վարչակազմը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել, եթե նրա իշխանությունները չհամաձայնեն կարգավորման հարցում Վաշինգտոնի պայմաններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ֆլորիդա նահանգում աջակիցների առջև ունեցած ելույթում...

Իրանը հարվածել է քրդական PJAK խմբավորման մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին. ԻՀՊԿ

Իրանը հարվածել է քրդական PJAK խմբավորման մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին. ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կանխարգելիչ հարված է հասցրել «Քրդստանի ազատ կյանքի կուսակցություն» (PJAK) խմբավորման հավաքի և մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին, հայտնում է Mehr-ը՝ հղում անելով ԻՀՊԿ-ի հայտարարությանը։ PJAK-ը քրդական...

ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են գործողություններ. Հակակոռուպցիոն

ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են գործողություններ. Հակակոռուպցիոն

Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։ Այս մասին հայտնում...