Գյուլլելու ձայնագրության սկիզբը ապամոնտաժել են․ «Հրապարակ»

4 Հուլիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրատ սրբազանի մեղադրանքում հանրության վրա ամենից շատ տպավորություն թողեց ձայնագրությունների այն հատվածը, որտեղ նա ասում է. «2 հոգու պատի տակ գյուլլում ես, մի 15 հոգու էլ դնում ես բանտը, սաղ բնաջնջվում-գնում են: Գնդակահարում ես, ընտանիքին էլ կոմպենսացիա ես տալիս՝ կյանքի համար, իրանք էլ ուրախ կլինեն»:

Պարզվում է` այս կտորը ոչ միայն մոնտաժվել է եւ կտրվել ընդհանուր խոսակցությունից, այլեւ խոսակցությունը եղել է բոլորովին այլ բանի մասին, այդ պատճառով էլ քննչականը ձայնագրության այս հատվածը չի ներկայացրել դատարան` կալանքի միջնորդությունը քննելու ժամանակ: Իսկ եթե ամբողջ ձայնագրությունը ներկայացվեր դատարան, ապա հստակ կլսվեր, որ խոսք է գնում թմրամոլների, թմրանյութեր վաճառողների` «բառիգների» մասին, որոնք մեր ազգը ոչնչացնում են, եւ Սրբազանը նրանց մասին է ասում` «պատի տակ գյուլլենք, իրենց ընտանիքներն էլ ուրախ կլինեն»:

Այս տեղեկությունը, որը, ի դեպ, երկու աղբյուրից ճշտել ենք, եթե իրական է, ապա գործ ունենք ապացույց կեղծելու հետ, որը քրեորեն պատժելի ծանր արարք է: Նման «ապացույցը» շրջանառության մեջ դնողները փորձում են անտեղյակ մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե իրական ահաբեկչություն է կանխվել` երկրորդ «Հոկտեմբերի 27»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ից դուրս գալը ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու. Արթուր Խաչատրյան

ԵԱՏՄ-ից դուրս գալը ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու. Արթուր Խաչատրյան

ԵԱՏՄ-ից դուրս գալն առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքներում ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերին։ «ՔՊ-ական իշխանությունների հակառուսական խոսույթի...

Դեբետում գայլերի հարձակմшն հետևանքով գյուղացու 75 ոչխարներից 11-ը սատկել են, ևս 14-ը՝ վնասվել

Դեբետում գայլերի հարձակմшն հետևանքով գյուղացու 75 ոչխարներից 11-ը սատկել են, ևս 14-ը՝ վնասվել

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբետ բնակավայրում գայլերի հարձակման հետևանքով վնասվել են ոչխարներ։ Shamshyan.com-ի...

Ընդդիմությունը պետք է կենտրոնանա ոչ թե ձևաչափի, այլ աշխատանքի բովանդակության վրա․ Բադալյան

Ընդդիմությունը պետք է կենտրոնանա ոչ թե ձևաչափի, այլ աշխատանքի բովանդակության վրա․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ձեւաչափը, որի շրջանակում ջանքերը մեկտեղելու մասին են հայտարարել ընդդիմադիր քաղաքական ուժեր, արդյո՞ք իդեալական է իր կազմով կամ ձեւով։ Իհարկե ոչ։ Բայց արդյո՞ք լինում է իդեալական ձեւաչափ քաղաքականության մեջ...

Եզրաս Սրբազանը Սարատովում օծել է Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարը

Եզրաս Սրբազանը Սարատովում օծել է Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարը

Սարատովի հայկական եկեղեցու բակում տեղադրված խաչքարը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին, օծվել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ։ Արարողությունը խորհրդանշում է Հայոց...

Նրանք ուզում էին տանկերով գալ Բաքու, ուզում էին թեյ խմել Բաքվում, բայց մենք ցույց տվեցինք, թե ով, ով է․ Ալիև

Նրանք ուզում էին տանկերով գալ Բաքու, ուզում էին թեյ խմել Բաքվում, բայց մենք ցույց տվեցինք, թե ով, ով է․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ին՝ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ, այցելել է  Հաղթանակի հուշարձան և ծաղկեպսակ դրել։ Այնուհետև նա շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին և ելույթ ունեցել՝ կրկին հնչեցնելով հակահայկական հայտարարություններ։ Ինչպես հայտնում է APA-ն,...