Գյուղերում շարունակում է գերխնդիր մնալ միջհամայնքային տրանսպորտի հարցը. Գառնիկ Դանիելյան

10 Նոյեմբերի, 2025

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Գործընկերներ Իշխան Սաղաթելյանի, Արման Ղազարյանի և Գեղամ Մանուկյանի հետ հանգստյան օրերին այցելեցինք Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Թթուջուր, Դպրաբակ և Վահան համայնքներում:

Անմիջական մթնոլորտում զրույցի բռնվելով մեր հայրենակիցների հետ՝ արձանագրեցինք հրատապ լուծում պահանջող մի շարք խնդիրներ։

Գյուղերում շարունակում է գերխնդիր մնալ միջհամայնքային տրանսպորտի հարցը: Բնակիչները չեն կարողանում ուղևորվել մայրաքաղաք, ՀՀ այլ մարզեր: Դեպի Երևան երթուղին գործում է շատ հազվադեպ:

Սողանքի հետևանքով կան քանդված և վթարային դարձած տներ, որտեղ շարունակում են բնակվել ընտանիքներ՝ խիստ վտանգավոր պայմաններում:

Բնակիչներին չի տրամադրվում թափուկ վառելափայտ։ Ձմռան սեզոնին ընդառաջ՝ այս խնդիրը մտահոգություններ է առաջացրել գյուղաբնակների շրջանում։ Նշեմ, որ Կառավարության որոշմամբ՝ անտառամերձ բնակավայրերի բնակիչներին հասնում է մինչև 8 խորանարդ մետր չափաբաժնով թափուկ վառելափայտ։

Ինչպես ՀՀ բազմաթիվ համայնքներում, նշված գյուղերում էլ բազմաթիվ են անմշակ, ոչ ոռոգելի հողատարածքները։ Ջրի ոչ արդյունավետ կառավարման հետևանքով հազարավոր հեկտարներով հողատարածքներ մնում են անջրդի։

Գյուղաբնակ մեր հայրենակիցները զրույցներում հայտնեցին, որ վատթարացել է սոցիալական դրությունը, և որ գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվելը դարձել է ոչ ձեռնտու։ Եթե նախկինում անտոկոս գյուղատնտեսական վարկերը փոքր-ինչ մեղմում էին իրավիճակը, այժմ դրանք էլ չեն տրամադրվում։ Շատերը ստիպված են լինում տեղափոխվել մայրաքաղաք, վատագույն դեպքում՝ արտերկիր՝ հոգալու իրենց օրվա հացի խնդիրը։

Այս հանգամանքով է պայմանավորված նաև ամուսնությունների և ծնելիության նվազումը, ինչն էլ անդառնալի հետևանքներ է թողնում ժողովրդագրական պատկերի վրա։

Ճամբարակի տարածաշրջանում բացակայում են նաև ժամանցի վայրերը, որոնք կարող էին գրավիչ դարձնել տվյալ համայնքները երիտասարդության համար։ Չկան խաղահրապարակներ, սպորտային հրապարակներ, որոնք կապահովվեին երեխաների և դեռահասների առողջ և հետաքրքիր ժամանցը։

Վահան համայնքի զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցինք հայրենիքի պաշտպանության համար ընկած մարտիկներին:

Մեր մարզային այցելությունները լինելու են շարունակական: Խնդիրներն արձանագրելուց և բարձրաձայնելուց զատ՝ կարևորում ենք նաև դրանց լուծումները գտնելը, ինչին էլ ուղղելու ենք մեր ջանքները:

Շնորհակալ ենք մեր հայրենակիցներին, որ չնայած իշխանությունների ստեղծած վախի մթնոլորտին, հաստատակամ են իրենց դիրքորոշումներում:

Վերհանված այս բոլոր խնդիրների լուծումներն անչափ կարևոր են, քանի որ առանց ուժեղ, զարգացող համայնքների չենք կարող ունենալ ուժեղ պետություն»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...