Գուտերեշը զգուշացրել է` ԱԲ-ն արագ է զարգանում. այն պետք է կառավարվի

6 Հուլիսի, 2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը զգուշացրել է, որ արհեստական բանականությունը զարգանում է ավելի արագ, քան որևէ մեկը կարող է հասցնել դրա հետևից՝ ընդգծելով գլոբալ առումով համաձայնեցված կանոնների անհրաժեշտությունը՝ նվազեցնելու դրանից բխող հնարավոր ռիսկերը՝ հատկապես երեխաների համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

«Տեխնոլոգիան, որը կարող է վերաձևավորել տնտեսությունները, փոխակերպել աշխատանքների բնույթը, ազդել ընտրությունների վրա և խախտել անվտանգային հավասարակշռությունը, ներդրվում է ավելի արագ, քան որևէ մեկը, այդ թվում և այն ստեղծողները, կարող են հասցնել դրա հետևից», – հուլիսի 6-ին Ժնևում ասել է Անտոնիու Գուտերեշը ԱԲ թեմայով բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։

«Նորարարությանն անհրաժեշտ են սահմանափակող պատնեշներ… Եթե ԱԲ-ն պետք է լինի հզոր, այն պետք է կառավարվի», – ասել է Գուտերեշը ներկաներին։

Ժնևում առաջին անգամ անցկացվող ՄԱԿ-ի` ԱԲ կառավարման գլոբալ երկխոսության (U.N. Global Dialogue on AI Governance) նպատակն է քննարկել, թե ինչպես է անհրաժեշտ սահմանել կանոններ՝ նվազեցնելու ԱԲ-ի հնարավոր վնասները, ինչպես նաև օգտվելու դրա հնարավորություններից։

Պատվիրակները կքննարկեն ՄԱԿ-ի աջակցությամբ գործող և 40 փորձագետներից կազմված անկախ գիտական հանձնաժողովի զեկույցը, որը կներկայացնի ԱԲ-ի առաջին գլոբալ, անկախ գիտական գնահատման արդյունքները։

Ավելի համապարփակ զեկույցը նախատեսվում է հաջորդ տարի, իսկ երկրորդ համաշխարհային հանդիպումը տեղի կունենա Նյու Յորքում։

Նմանատիպ նյութեր

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴթեկնածու Գերասիմ Վարդանյանը գրում է. «Սիրելի՛ արտաշատցիներ, ընկերներ, բարեկամներ, համագյուղացիներ, Շաբաթներ տևած մեր քարոզարշավն ամփոփել եմ 5-րդ ալիքին տված հարցազրույցով, որը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։20-ին։ Վաղն արդեն լռության օր է։...

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքը արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «Օրենքը ժողովրդի կամքն է բարձրացված օրենքի աստիճանի»։ Բայց քանի-որ Հայաստանը համարվում է «ժողովրդավարության բաստիոն», հետևաբար մեր...