«Արդեն 20 տարի ապրում եմ ես գյուղում, 10 տարի ապրել եմ Արցախում, ունեմ հինգ տղա, երկու աղջիկ։ Պատերազմի մասնակից ունեմ վիրավոր։ Տղաներիցս չորսը ծառայել են, քառօրյային մասնակցել են, ապրիլյանին մասնակցել են, 23 թվի սեպտեմբերին մասնակցել են։ Տղաներս մեդալով եկած են, բայց գյուղում տեղ չկա, տուն չկա, որ ապրեն, այդ ծրագրից չենք կարողացել օգտվել, որովհետև փող չունենք՝ հող առնենք, հող չունենք՝ տուն սարքենք։ Գուցե սխալ է, որ հինգ տղա եմ ազգի համար բերել»,- այս մասին ասել է Տավուշի մարզի Սևքար գյուղի բնակչուհին։
Կարծիքները՝ տեսանյութում։
Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով․ Տիգրան Աբրահամյան
«Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով։ Բանն այն է, որ այսօր տարբեր սոցիալական հարցումների, նաև ընդհանուր քաղաքում և համայնքում տիրող տրամադրությունների միջոցով կարելի է պարզել, թե որ...




