Գործավարից դատավոր է դարձել. ով էր Սամվել Կարապետյանին դատող դատավորը. «Ժողովուրդ»

29 Օգոստոսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ դատավոր Ժենյա Մելիքսեթյանը աշխատանքային կարիերան սկսել է 2009 թվականին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի գործավար։

5 տարի այդ պաշտոնում աշխատելուց հետո Մելիքսեթյանը նշանակվեց Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար։

Այս պաշտոնից հետո, 7 տարի աշխատելով դատավորի օգնական, 2023 թվականին նշանակվեց Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Հաջորդ տարի նշանակվել է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր:

Գործավարից դատավոր դարձած Ժենյա Մելիքսեթյանը, համաձայն 2024 թվականի եկամուտների անշարժ գույքի, շահերի և ծախսերի հայտարարագրի՝ 2013 թվականին ձեռք է բերել բնակարան Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

Այս բնակարանը նախորդ տարի վաճառել է 28 մլն 795 հազար դրամով և ձեռք է բերել հիփոթեքով բնակարան Երևանում 38 մլն 933 հազար դրամով։

Տրանսպորտային միջոցներ դատավորը չի հայտարարագրել։
Դատավոր Մելիքսեթյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 17 մլն 124 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն դրամ և 4 հազար դոլար։

Դատավորի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 84 մլն 426 հազար դրամ, որից 12 մլն 824 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ Դատական դեպարտամենտից, 474 հազար դրամը կենսաթոշակ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ Գյումրու սոցիալական ապահովության տարածքային բաժնից։

Եկամուտներից 24 մլն 885 հազար դրամը Մելիքսեթյանը հայտարարագրել է որպես գույքի օտարումից ստացված գումար, սակայն անշարժ գույքի օտարման բաժնում վաճառքից ստացված գումարը կազմել էր ոչ թե 24 մլն, այլ 28,7 մլն դրամ։ Արդյոք սա վրիպա՞կ է, թե՞ դիտավորություն. կպարզի Կոռուպցիայի կանխարգելման հաանձնաժողովը։

Չգիտես թե ինչու և ինչպես, Դատական դեպարտամենտը վարձակալության դիմաց Ժենյա Մելիքսեթյանին վճարել է 680 հազար 645 դրամ, այսինքն՝ դեպարտամենքը վարձակալել է դատավորին պատկանող տարածք։

Դատավորը Մելիքսեթյանը, որպես եկամտահարկի վերադարձ, ստացել է 2 մլն 97 հազար դրամ, իսկ եկամուտներից 43 մլն 465 հազար դրամը վարկ է «Ակբա» բանկից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 39 մլն 453 հազար դրամ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ

Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը հայտարարություն է տարածե;՝  Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ։ «ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավորում Հայաստանի Հանրապետւթյանը, աշխարհասփյուռ հայությանը՝ Հայաստանի...

Մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան

Մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Մեր ազատ ու անկախ, մեր ֆանտաստիկ Հայաստանի Հանրապետության 35-ամյակն է։ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր...

Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը․ «Փաստինֆո»

Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը․ «Փաստինֆո»

Հոկտեմբերի 25-ին կայանալիք Գորիս համայնքի համամասնական ընտրակարգով ընտրություններին կմասնակցի երկու դաշինք՝ «Ապրելու քվե» և «Համերաշխություն»։ «Ապրելու քվե» դաշինքի ընտրացուցակում ներառված է 17 թեկնածու, «Համերաշխություն» դաշինքի թեկնածուների քանակն ավելի մեծ է՝ 72...

Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ

Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...

Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ

Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական...