Գործարարներ, պատրաստվեք, Աննա Հակոբյանը դարձյալ գումար է հավաքում

Ապր 16, 2025

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «ՍՏԵՂԾԵՆՔ ՄԻԱՍԻՆ» նախագծի մեկնարկը, որը «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող արդեն 3-րդ փուլային նախագիծն է։ Նախագիծն ուղղված է Հայաստանում նորաստեղծ ընտանիքների ձեռնարկատիրական ներուժի խթանմանը՝ նրանց տրամադրելով ֆինանսական աջակցություն սեփական փոքր բիզնեսի ստեղծման կամ զարգացման նպատակով։ Այս մասին հայտնում են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից:

Նախաձեռնության հիմքում ընկած է  համոզմունքը, որ կայացած ընտանիքների աջակցությունը կարող է իրական փոփոխություն բերել նորաստեղծ ընտանիքների կյանքում՝ ձևավորելով փոխաջակցության, բարեգործության նոր մշակույթ։

«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրով Հիմնադրամը կամուրջ է հանդիսանում տարբեր բնագավառներում հաջողության հասած մարդկանց և առաջին քայլերը կատարողների միջև, աջակցում և հետևում է, որպեսզի բարեգործությունը լինի թիրախային և նպատակային, բարեգործության արդյունքում ստեղծվի հանրային բարիք:

Նախագծին աջակցելու նպատակով մայիսի 28-ին՝ ժամը 18:00-ին, «ՀԱՅՐԻԿ» ռեստորանում կկայանա բարեգործական ընթրիք, որին կարող են մասնակցել հաջողակ և կայացած բոլոր ընտանիքները, ովքեր ձեռք կբերեն մասնակցության տոմս.

·      մեկ անձի համար՝ 1 մլն ՀՀ դրամ

·      երկու անձի համար՝ 1.5 մլն ՀՀ դրամ

·      երեք անձի համար՝ 2.5 մլն ՀՀ դրամ

·      չորս անձի համար՝ 3.5 մլն ՀՀ դրամ

Նմանատիպ նյութեր

«SA Foundation» հիմնադրամը Մայիսի 9-ի հաղթանակներին նվիրված մի շարք միջոցառումներ է անցկացրել

Հայ գործարար Սերգեյ Ասլանյանի «SA Foundation» հիմնադրամի աջակցությամբ Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Միջոցառումների...

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ Գերմիանիայի հաղթանակը Հայրենական պատերազմում Հայաստանին ավելի ձեռնտու էր

«Մեզ համար ամենածանր միֆերից մեկը դա Ստալինգրադի ճակատամարտով իբր Հայաստանի փրկությունն է թուրքական ներխուժումից»,- Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն...

Տեսանյութը նվիրվում է ՔՊ-ականներին, հատկապես՝ Արշակյան Հակոբին

Ազգային ժողովում մայիսի 8-ի նիստում ԱԺ ՔՊ-ական փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ ունեցավ և արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ասելով․ «Մարտի 1-ի օրինակն եք բերում, ասում եք,...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի 4-6 աստիճանով

Երևանում մայիսի 10-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում, մայիսի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում...

Աֆղանական Թալիբանի ռեժիմը Հնդկաստանի դեմ օգտագործելու համար պետք են սադրանքներ. Արա Պողոսյան

Աֆղանական Թալիբանի ռեժիմը Հնդկաստանի դեմ օգտագործելու համար պետք են սադրանքներ. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիշերը Պակիստանն հայտարարել է Հնդկաստանի դեմ «Բունյան ալ-Մարսուս» անվամբ օպերացիա սկսելու մասին, հասցնելով հարվածներ Հնդկաստանի ռազմական դիրքերին և ենթակառուցվածքներին։ Հետաքրքիր է օպերացիայի անվանումը, որը վերցրել...