Գործ ունենք մարդկանց հետ, որոնք սեր չունեն պոպուլիզմի հետ․ Ալեն Ղևոնդյանը՝ Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող քաղաքական ուժի մասին

8 Սեպտեմբերի, 2025

Երբ հարցադրումներին, խնդիրներին մոտենում են մարդիկ, որոնք ունեն բիզնես հաջողության պատմություն, թե Հայաստանում, թե երկրից դուրս, դա խոսում է այն մասին, որ մենք ակնհայտորեն գործ ունենք մարդկանց հետ, որոնք սեր չունեն առանձնապես պոպուլիզմի հետ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող քաղաքական ուժին։

«Սովորաբար բիզնեսմենները պրակտիկ կիրառական իրատես մարդիկ են, իսկ նրանց հաջողությունների պատմությունն էլ դրա վառ ապացույցն է։ Ընդհանրապես, այն մոդելը, որ որդեգրել է նոր քաղաքական միավորը, նրա ղեկավար կազմի ներկայացուցիչները, տարբերվում է մեր քաղաքական մշակույթում առկա ավանդական ընկալումներից, քաղաքականությունից դեպի տնտեսություն գնալու կոնցեպտից։ Մեզանում սովորաբար քաղաքական միավորներն են պատմականորեն ստեղծվել, հետո տնտեսական գործունեություն են փորձել իրականացնել պետական կառավարման ոլորտում։ Այս պարագայում հակառակն է, այսինքն հաջողված բիզնես ստրուկտուրան, որը մեծ հաշվով անհատական մոտիվացիա չուներ քաղաքականություն մտնելու, բայց եկեղեցու դեմ տեղի ունեցող նպատակային արշավը կատալիզատոր հանդիսացավ, որպեսզի նրանք այլ ոլորտում ինքնադրսևորվեն։

Հիմա այդ մարդիկ իրենց փորձառության զորու, սեփական անցած ճանապարհի գնահատականի զորու, գնահատականներ, մոտեցումներ, քննարկումների օրակարգեր սահմանում գյուղերի, քաղաքների, մարզերի հետ կապված։

Նախորդ ուղերձներից մեկում կարծեմ առաջարկներ էին արվել Վանաձորում հնարավոր մեծ գործարանների կառուցման մասով։ Դա ենթադրում է Սովետական Հայաստանից մնացած ռեսուրսների ռեաբիլիտացիա և նաև այդ տիպի գործարանները ենթադրում են ռեգիոնալ կոոպերացիա՝ Ռուսաստան, Վրաստան, Հայաստան, որովհետև հումքային ռեսուրսները գալու են այնտեղից։

Կոնկրետ այս դեպքում մենք խոսում ենք թերևս այն մարդու մասին, ով իր անձնական և իր ընտանիքի անձնական բիզնես հաջողություններով Ռուսաստանի ամենաազդեցիկ և Հայաստանի ամենաազդեցիկ բիզնես գործարար, բարերար անհատներից մեկն է», — ասել է Ղևոնդյանը։

Նա նկատել է, որ երբ խոսքը բիզնեսմենների մասին է, մենք խոսում ենք այն ցանցի մասին, որոնց իրենք տիրապետում են, որոնք իրենց գործունեության ամենատարբեր դրվագներում կապիտալիզացրել են նոր գործընկերների։

«Այսինքն այդ մարդիկ միայն կարողություն կամ բիզնես, կապիտալ ունեցող մարդիկ չեն, դրանք ցանցեր ունեցող, կապեր ունեցող, ազդեցություններ ունեցող, վստահության կրեդիտ ունեցող մարդիկ են, չէ։ Հետևաբար այն ինչի մասին մարդիկ առաջարկ են անում, ես ենթադրում եմ և գուցե նաև վստահ եմ, որ գիտեն՝ ինչի մասին են խոսում, որովհետև բիզնեսում կարևոր է նաև ժամանակը, իսկ ուղղակի խոսել ծախսելով ժամանակ ադեկվատ և խելամիտ բիզնեսմենները այդպիսի քայլեր չեն ձեռնարկում»,- ընդգծել է քաղաքագետը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանը տարեկան ներմուծում է մոտ 4 միլիարդ դոլարով ավելի շատ ապրանք, քան արտահանում է, Ղևոնդյանն ասել է. «Մենք մեր պարենային անվտանգության ամբողջ փաթեթը դեֆորմացրել ենք նաև Արցախը հանձնելու տեսանկյունից, ցորենի ներկրումը էականորեն ավելացել է, մինչդեռ նախկինում մենք հիմնականում Արցախից էինք ստանում ցորեն։ Ես մի էլեմենտի մասին եմ ասում, իհարկե այդ էլեմենտները ճիշտ արդյունավետ նպատակային կառավարման դեպքում նախաձեռնողականության քաղաքականության ներքո ստացվելու է։ Այս բատրակների և ոչ պրոֆեսիոնալների կառավարությունը իր առջև այդպիսի խնդիր չի դրել, վարկեր են վերցնում, վարկերով պոպուլիստական քայլեր են ձեռնարկում, պետությունը մտնում է արտաքին պարտքի տակ։ Սա բիզնեսի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի, իրենք հիմա չակերտավոր օրինական ձևով ուծացնում է Հայաստանի ֆինանսատնտեսական իմունիտետը։

Այսինքն սրանց ապաշնորհության հետեւանքով ցանկացած վաղվա կառավարություն առավել ծանր վիճակում է լինելու, քան սրանք, երբ որ 2018-ին եկան: Սրանք իրենց սխալներով ոչ միայն հիմա են խնդիրներ ստեղծում, այլ ժառանգություն են թողնելու մյուսներին»։

Նա նկատել է. «Հայաստանում, աշխարհի շուրջ, Ռուսաստանում հարյուրավոր մարդիկ կան, որոնք այս կամ այն կերպ կապված են Հայաստանի հետ: Հեղինակավոր մարդկանց խոսքը և երաշխավոր լինելը Հայաստան մեծ ներդրումների հոսք է բերել, որովհետև հայկական շատ-շատ բաներ, դրանք անձնական վստահության հիմքով են արվում։ Եվ երկրորդը, ամենևին պետք չի մտածել, որ մենք խոսում ենք փրկչականության մասին: Դա շատ վտանգավոր բան է, մենք խոսում ենք սթափ, ռացիոնալ, պլանավորված, կանխատեսելի ապագայով և ենթադրելի արդյունքով գործողությունների մասին»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...